Մասնակցի քննարկում:Albero

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

lav,inchpes kaseq.--Armin Karapetyan (քննարկում) 08:09, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Armin Karapetyan, խնդրում եմ տրանսլիտով չգրել։ Բացի այդ, եթե որևէ քննարկում կիսատ է մնացել, այն պետք է շարունակել հենց տվյալ էջում, կամ էլ գոնե հղում թողնել, այլապես շատ դժվար է հասկանալը, թե խոսքն ինչի մասին է։ Այսպիսի նոր քննարկումն բացելիս էլ պետք է գրել էջի ներքևից, քանի որ նախորդող քննարկումներ կան, ժամանակագրական կարգը պահպանելու համար։ -Albero (քննարկում) 13:38, 12 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Բարի գալո՜ւստ։ Vlag van het Verenigd Koninkrijk. Welcome message in English
Ողջույն Albero, բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։
Շնորհակալություն ձեր հետաքրքրության և ներդրումների համար։ Վիքիպեդիան ազատ ու հանրամատչելի հանրագիտարան է, որը կառուցվում է բոլորիս մասնակցությամբ և միասնական ջանքերով։ Հուսով ենք ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքի-հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել այս հանրագիտարանը։
Նախքան շարունակելը, առաջարկում ենք ծանոթանալ հետևյալ էջերին.
Ինչպես խմբագրել
Օգնություն սկսնակներին
Ավազարկղ
Փորձարկումների և սևագրությունների համար
Ինչպես գրել հայերեն
Որպեսզի ձեր մուտքագրած նյութն ընթեռնելի լինի բոլորի համար
Որոնել
Նախքան որևէ նոր հոդված ստեղծելը
Տարածված սխալներից խուսափելը
Ինչպես խուսափել Վիքիպեդիայում ամենատարածված սխալներից
Խորհրդարան
Այլ մասնակիցների հետ խորհրդակցելու և հարցերի համար։


Խնդրում ենք նաև քննարկման էջերում չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունների տակ՝ ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։ Սա ինքնաբար մեկնաբանության վերջում կավելացնի ձեր ծածկանունը և խմբագրման ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք դիմել ինձ իմ քննարկման էջում կամ հանրությանը խորհրդարանի էջում։ Հարգանքներով՝ vacio 13։15, 30 Հոկտեմբերի 2011 (UTC)

Ստորագրություն էջում[խմբագրել կոդը]

Ողջույն Albero, նկատեցի որ հոդվածի վերջում ստորոգրությունը նորից եք տեղադրել։ Ամեն մի էջ ունի իր պատմությունը, և այնտեղ է երևում ով և ինչ խմբագրումներ է արել։ Այնպես որ ստորագրել պետք չէ։ Հարգանքներով --Bekoքննարկում 14։05, 1 Նոյեմբերի 2011 (UTC)

Բարև, Beko, շնորհակալ եմ ուղղումների համար ։)--Albero 11։28, 2 Նոյեմբերի 2011 (UTC)

Օրվա հոդված – Ֆոտոն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Albero։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Ֆոտոն հոդվածն ընտրվել է 2012 թ. ապրիլի 3-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --vacio 04։20, 3 Ապրիլի 2012 (UTC)

Ողջույն Albero։ Շնորհակալություն Քվանտ հոդվածն ստեղծելու համար։ Մի խնդրանք. կարո՞ղ ես ծանոթագրությունները թարգմանել։ --vacio 18։54, 2 Մայիսի 2012 (UTC)


Բարև, Vacio, ցավոք, գերմաներեն չգիտեմ, կուրորեն (բառարանով` բառացի) չարժի թարգմանել, կարծում եմ։--Albero (talk) 07։19, 3 Մայիսի 2012 (UTC)

Հարգելի՛ Albero։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Ջերմաստիճան հոդվածն ընտրվել է 2012 թ. հունիսի 12-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --vacio 09։22, 6 Հունիսի 2012 (UTC)

Շնորհակալություն, ծառայում եմ հայերենին ։) --Albero (talk) 13։09, 7 Հունիսի 2012 (UTC)

Ագրեգատային վիճակներ vs Նյութի ֆազաներ[խմբագրել կոդը]

Ողջույն Albero։ Շնորհակալություն քո ակտիվ խմբագրումների համար։ Մեկ հարց։ Անգլերեն «Phases of matter» կատեգորիան մեզ մոտ թարգմանվել է Կատեգորիա:Նյութի ֆազաներ, նկատեցի, որ դու ինքդ օգտագործում ես այդ կատեգորիան թարգմանելով «Ագրեգատային վիճակներ»։ Ինքս ֆիզիկիայի տերմինաբանությունից հեռու լինելով, վստահ չեմ, թե որն է ավելի ճիշտ։ Դու ի՞նչ կասես, փոխե՞նք կատեգորիայի անունը։ --vacio 13։43, 18 Հունիսի 2012 (UTC)

Հ.Գ. Մի խորհուրդ-առաջարկ էլ. ներքին հղումների հիմնական նպատակը հոդվածները միմյանց հետ կապելն է։ Քանի որ մյուս լեզուներում՝ ռուսերենում, անգլերենում հոդվածների թիվն անհամեմատ մեծ է, հղումներն էլ են շատ։ Սակայն թարգմանելու դեպքում ցանկալի է թողնել միայն այն հղումները, որոնք իսկապես շատ կարևոր են, այնսինքն՝ աշխատել այնպես անել, որ շատ կարմիր հղումներ չլինեն։ Շնորհակալություն :) --vacio 13:48, 18 Հունիսի 2012 (UTC)[reply]

Բարի օր, Vacio։ Շնորհակալություն արձագանքի համար ։) Անգլերեն «Phases of matter» ավելի ճիշտ է թարգմանել «թերմոդինամիկական փուլ» կամ «փուլային վիճակներ». «նյութի ֆազաներ» հայերենում չենք ասում։ «Փուլ»-ը հիմնականում ընդունված է և կիրառվում է մասնագիտական գրականության մեջ։ «Թերմոդինամիկական փուլ»-ը ռուսերում է կիրառվում և այդտեղից էլ անցել է մեզ, ծանոթ է ու հասկանալի։ Իսկ «ագրեգատային վիճակները» այլ հասկացություն է, դա «State of matter»-ն է։ «Պինդ մարմին» հոդվածը «Նյութի ֆազաներ» կատեգորիայի տակ է, դա անկասկած պետք է փոխարինվի «Ագրեգատային վիճակներ»-ով։

Կարմիր հղումները աչքս ծակում են ։), բայց թողնում եմ, որ վաղ թե ուշ անդրադառնամ դրանց։ Ավելի ճիշտ չէ՞ թողնել, որ կարդացողն էլ նկատի ու մտապահի լրացնելու անհրաժեշտությունը։ --Albero (talk) 07։32, 19 Հունիսի 2012 (UTC)

Ֆիզիկայի վիքիմեդալ[խմբագրել կոդը]

Ֆիզիկայի վիքիմեդալ
Հարգելի Albero, հիանալի է տեսնել ձեր հարուստ ներդրումների շարանը․ շնորհակալությու՜ն։ Հուսով եմ, որ այն կշարունակվի և դեռ կկիսվեք ձեր գիտության պտուղներով ։) Chaojoker (քննարկում) 02։17, 12 Օգոստոսի 2012 (UTC)

Օրվա հոդված – Զանգված[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Albero։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Զանգված հոդվածն ընտրվել է 2012 թ. սեպտեմբերի 19-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ 18։03, 9 Սեպտեմբերի 2012 (UTC)

շաբաթվա հոդված - Բացարձակ զրո[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Albero։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Բացարձակ զրո հոդվածն ընտրվել է 2013 թ. 16-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով` -ERJANIK քննարկում: 05։38, 14 Ապրիլի 2013 (UTC)

Հարգելի՛ Albero։ Շնորհավորում եմ, ձեր ստեղծած Բացարձակ զրո հոդվածն ընտրվել է 2013 թ. 31-րդ շաբաթում որպես Շաբաթվա հոդված Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ Հարգանքներով` -ERJANIK քննարկում: 12։17, 28 Հուլիսի 2013 (UTC)

Շքանշաններ[խմբագրել կոդը]

Հայաստանն Անմահացնող
Հարգելի Albero, այս շքանշանը ձեզ, Հայկական թեմատիկայով Վիքիպահեստում 500-ից ավել նկարներ մեկ ամսում բեռնելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19։21, 30 Սեպտեմբերի 2013 (UTC)


Վիքին սիրում է հուշարձանների շքանշան
Հարգելի Albero, այս շքանշանը ձեզ Վիքին սիրում է Հուշարձաններ մրցույթին մասնակցելու համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19։33, 25 Հոկտեմբերի 2013 (UTC)

Մաթեմատիկական բանաձևեր[խմբագրել կոդը]

Ողջույն, Albero ջան։ Տեսա, որ մաթեմատիկական կաղապար եք ստեղծել։ Ցանկանում էի պարզապես տեղեկացնել, որ վերջերս ստեղծված նման էջ ունենք։ Ցանկության դեպքում կարող եք օգտվել։ --Lilitik22 (քննարկում) 12։58, 11 Հոկտեմբերի 2013 (UTC)

Շնորհակալություն, Lilitik22 ջան: Ինձ Math կաղապարը շատ հարմար է այն տեսակետից, որ այլ վիքիպեդիաներից թարգմանելիս տեքստը փոխելու կամ նոր բանաձև գրելու խնդիր չի առաջանում: Մի խոսքով, թույլ է տալիս ժամանակ խնայել: Հուսով եմ՝ ավելորդ չի :)

--Albero (քննարկում) 13։09, 11 Հոկտեմբերի 2013 (UTC)

Չէ, իհարկե, ավելորդ չէ։ Այդ տեսանկյունից չէի մտածել :) --Lilitik22 (քննարկում) 13:18, 11 Հոկտեմբերի 2013 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել կոդը]

Շքանշաններ, 2013 դեկտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիտոնածառ
Հարգելի՛ Albero, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 05։05, 30 Դեկտեմբերի 2013 (UTC)

Շքանշաններ, 2014 հունվար[խմբագրել կոդը]

50 Հոդված
Հարգելի՛ Albero, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 50-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ --Արման Մուսիկյան (քննարկում) 10։26, 13 Հունվարի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 փետրվար[խմբագրել կոդը]

Մաթեմատիկական շքանշան
Հարգելի՛ Albero, այս շքանշանը ձեզ հոդվածներում մաթեմատիկան բանաձևերը գրագետ կերպով ներկայացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 13։20, 19 Փետրվարի 2014 (UTC)

Albero ջան, շնորհավորում եմ, քո խմբագրած/առաջարկած Ջերմաստիճան հոդվածն ընտրվել է 2014 թ. հունիսի 24-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո ներդրման համար ։) --Լիլիթ (քննարկում) 06։44, 24 Հունիսի 2014 (UTC)

Շնորհակալություն :) Կարոտել եմ վիքիխմբագրմանը, անհամբեր սպասում եմ, թե երբ գործերս կթեթևանան, որ վերադառնամ :Ճ --Albero (քննարկում) 20:03, 25 Հունիսի 2014 (UTC)[reply]

Վերահղում կարմիր էջերին[խմբագրել կոդը]

Albero ջան, Կարմիր էջերի ցուցակում Հղումները ուղղել պետք չէ։ Լավ է ոչ այնքան ճիշտ բառից վերահղում տալ։ Beko (քննարկում) 09։40, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)

Փոխեցի,տեսեք՝ լա՞վ է այդպես --Albero (քննարկում) 10:08, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Ոչ։ Հարկավոր է սխալ անունով հոդված ստեղծել և վերահղել ճիշտ անվանը։ Օրինակ՝ #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Ճիշտ անուն]] Beko (քննարկում) 10:11, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Լավ, հիմա եղած փոփոխությունների համար կանեմ ։) --Albero (քննարկում) 10:20, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Բայց այս տարբերակը ոչ միշտ է ճիշտ: Հավանաբար որոշ անվանումների համար հարկ կլինի բազմիմաստություն էջ բացել: Օրինակ՝ «լիցք»- համար։ --Albero (քննարկում) 10:24, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Շքանշաններ, 2014 սեպտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիընդլայնում
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 1-ից ավելի հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 20։34, 1 Սեպտեմբերի 2014 (UTC)


Վիքիընդլայնում 5+
Հարգելի՛ Albero, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 5-ից ավելի հոդված ստեղծելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 03։57, 26 Սեպտեմբերի 2014 (UTC)

Վաստակաշատ Վիքիպեդիացի[խմբագրել կոդը]

Վաստակաշատ Վիքիպեդիացի
Հարգելի՛ Albero, այս շքանշանը Ձեզ Հայերեն Վիքիպեդիայում ձեր ունեցած մեծ վաստակի համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 07։31, 25 Սեպտեմբերի 2014 (UTC)

Շքանշաններ, 2014 հոկտեմբեր[խմբագրել կոդը]

Վիքիմոլ
Հարգելի՛ Albero, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 100-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։--Արման Մուսիկյան (քննարկում) 17։03, 6 Հոկտեմբերի 2014 (UTC)


Խոստումնալից Վիքիպեդիացու շքանշան
Հարգելի՛ Albero, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիան էապես զարգացնելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 04։41, 28 Հոկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Վիքիտոնածառ
Հարգելի՛ Albero, շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 04։13, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Albero, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


2014 թ. տարվա հոդված[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Albero, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը քվեարկելով 2 հոդվածի օգտին: --ERJANIK քննարկում: 07:06, 11 Հունվարի 2015 (UTC)

հարց խնդրանք[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Albero, ոնց ես?, մի բան հարցնեմ էլի Լուսաչափն ու Էքսպոնոմետրը նույնն են, թե տարբեր բաներ են։ --ERJANIK քննարկում: 08:37, 5 Մարտի 2015 (UTC)[reply]

Բարի օր, ERJANIK, լավ եմ, շնորհակալություն :) Էքսպոնոմետրը լույսակայացույց է թարգմանված ռուս֊հայերեն պոլիտեխնիկական բառարանում։ Իսկ լուսաչափը ֆոտոմետրն է։ Տարբեր են փաստորեն։ --Albero (քննարկում) 09:30, 5 Մարտի 2015 (UTC)[reply]
Չգիտեմ՝ որն է ճիշտ, էքսպոնոմետր բառը հոդվածում փոխարինել լուսակայացույցով, թե՞ թողնել, բայց լույսակայացույցը վերահղել էքսպոնոմետրին։ Տեղյակ չեմ, թե մասնագետները որ տարբերակն են նախընտրում, ինքս հայերենի կողմն եմ հակված, քանի որ բառարանում կա։ --Albero (քննարկում) 09:33, 5 Մարտի 2015 (UTC)[reply]
լավ, շնորհակալություն շատ։ --ERJANIK քննարկում: 10:17, 5 Մարտի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Սուրբ Զատիկ[խմբագրել կոդը]

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Քրիստոս հարյավ ի մեռելոց ...: Շնորհավոր Սուրբ Զատիկ :-)--Νοραγρ (συζήτηση) 11:34, 5 Ապրիլի 2015 (UTC) [reply]

Շքանշաններ, 2015 ապրիլ[խմբագրել կոդը]

Վիքի Երևան
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ, Հայերեն Վիքիպեդիայում ձեր ունեցած զգալի ներդրման համար։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:57, 21 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Բարի երեկո, Ալբերո ջան։ Ջերմաառանձգականություն թե՞ Ջերմաառաձգականություն։--Լիլիթ (քննարկում) 20:25, 21 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Բարև, Լիլիթ ջան։ Տես է, այդ հոդվածն էի նայում, բայց չէի նկատել, առանց ն-ի՝ ջերմաառաձգականություն ։) Հիմա կտեղափոխեմ։ --Albero (քննարկում) 20:28, 21 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Translating the interface in your language, we need your help[խմբագրել կոդը]

Hello Albero, thanks for working on this wiki in your language. We updated the list of priority translations and I write you to let you know. The language used by this wiki (or by you in your preferences) needs about 100 translations or less in the priority list. You're almost done!
To add or change translations for all wikis, please use translatewiki.net, the MediaWiki localisation project.

Please register on translatewiki.net if you didn't yet and then help complete priority translations (make sure to select your language in the language selector). With a couple hours' work or less, you can make sure that nearly all visitors see the wiki interface fully translated. Nemo 14:06, 26 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Thanks for informing me, Nemo, I'll do my best. --Albero (քննարկում) 08:33, 28 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Ալբերո ջան, ողջույն։ Քո օգնության կարիքն ունեմ։ Այփիներից այսպիսի տեքստեր են ավելացվել, որոնց ճշմարտացիությունը ես, անկեղծ ասած, չգիտեմ։ Կարո՞ղ ես մի հատ աչքի անցկացնել։ Նախապես շնորհակալ եմ։ --Ջեօ (~) 06:28, 15 Մայիսի 2015 (UTC)[reply]

Բարի օր, Ջեօ ջան, հիմա կնայեմ ։)
Մեկն ուղղեցի, մյուսն ավելի ուշ կնայեմ։ --Albero (քննարկում) 09:47, 16 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Ալբերո ջան։ Խնդրում եմ նայես այս հոդվածը։ Ջնջման ենթակա՞ է, թե՞ պահում ենք։--Լիլիթ (քննարկում) 11:25, 16 Հունիսի 2015 (UTC)[reply]

Այս մեկն էլ--Լիլիթ (քննարկում) 11:27, 16 Հունիսի 2015 (UTC)[reply]

Ալբերո ջան, ոնց երևում է շատ են, հերթով այստեղ դնեմ, երբ հարմար կլինի, նայիր՝ 1, 2, 3, 4, 5:--Լիլիթ (քննարկում) 11:39, 16 Հունիսի 2015 (UTC)[reply]
Լավ, Լիլիթ ջան, կնայեմ, կգրեմ ։) --Albero (քննարկում) 07:22, 17 Հունիսի 2015 (UTC)[reply]

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Իրական կյանքի շքանշան
Առցանց ներդրումների, և ցանցից դուրս Վիքի իրադարձություններ կազմակերպելու համար։ ԱշոտՏՆՂքնն․ 05:32, 10 Հուլիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ, Աշոտ ջան ։) --Albero (քննարկում) 15:34, 10 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Albero։ Շնորհավորում եմ, ձեր խմբագրած/առաջարկած Էմմի Նյոթեր հոդվածն ընտրվել է 2015 թ. օգոստոսի 24-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն ձեր ներդրման համար։ --Արամ-վան 07:24, 14 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն, Արամ, հոդվածը դեռ լրացնելու եմ՝ թարգմանելով անգլերեն վիքիից ։) --Albero (քննարկում) 07:29, 14 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Հիանալի է, եթե ուզենաս կարող եմ մի քանի օր ուշ դնել, որպեսզի հասցնես լրիվ թարգմանել--Արամ-վան 07:39, 14 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Մի շաբաթից շուտ չեմ կարող ավարտել, Արամ, վարվիր ինչպես հարմար ես գտնում, շնորհակալություն :) --Albero (քննարկում) 07:42, 14 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Իսկ եթե օգոստոսի 24-ին դնեմ, մինչև այդ կհասցնես?:--Արամ-վան 07:50, 14 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Ես նախնականով որոշեցի դնեմ ամսի 24-ի հոդված, եթե տեսնես չես հասցնում, ասա ու ես ավելի ուշ կդնեմ:--Արամ-վան 08:00, 14 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Կհասցնեմ ։) --Albero (քննարկում) 08:45, 14 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Հարգելի՛ Albero, մի հարց ունեմ․ կխնրեի որքան հնարավոր է ճիշտ թարգմանել այս մեդալների անունները․

  1. ru:Медаль «В память царствования императора Александра III»
    1. «Ալեքսանդր III կայսրի թագավորելու հիշատակի» մեդալ
  2. ru:Медаль «За прекращение чумы в Одессе»
    1. «Օդեսայում ժանտախտը դադարեցնելու համար» մեդալ
  3. ru:Медаль «За усмирение Венгрии и Трансильвании»
    1. «Հունգարիան և Տրանսիլվանիան հնազանդեցնելու համար» մեդալ
  4. ru:Медаль «За заслуги 1813 года»
    1. «1813 թվականի վաստակի համար» մեդալ
  5. ru:Медаль «За защиту Севастополя»
    1. «Սևաստապոլի պաշտպանության համար» մեդալ
Նախապես շա՜տ շնորհակաություն։--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 05:47, 24 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Թարգմանեցի, Գարիկ Խաչատրյան :) --Albero (քննարկում) 06:19, 24 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Մի անգամ էլ շնորհակալություն Albero ջան։--Գարիկ Խաչատրյան (քննարկում) 06:43, 24 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

ՎՍՀ 2015 շքանշան[խմբագրել կոդը]

Վիքին սիրում է հուշարձանների շքանշան
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ Վիքին սիրում է Հուշարձաններ 2015 մրցույթին մասնակցելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 16:16, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի Albero, Ձեր ստեղծած Նադիր (աստղագիտություն) հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

Արված է --Albero (քննարկում) 06:42, 21 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Albero, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ժամանակի դանդաղում» հոդվածն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 2-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ (քննարկում) 21:13, 1 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Albero ջան: Շնորհավորում եմ՝ քո բարելաված «Հարաբերականության ընդհանուր տեսություն» հոդվածն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն քո մեծ ներդրման համար։--Հայկ (արաբագետ) 20:48, 6 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Albero, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Շվարցշիլդի չափականություն» հոդվածն ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 21-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրման համար։ --Արամ (քննարկում) 23:59, 20 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Արամ ջան։ --Albero (քննարկում) 11:24, 21 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Էմմի Նյոթեր[խմբագրել կոդը]

Ընտրյալ Հոդված
Հարգելի՛ Albero, այս շքանշանը Ձեզ «Էմմի Նյոթեր» հոդվածը ընտրյալ դարձնելու համար։ Շնորհակալություն Ձեր ներդրումների համար: --Արամ (քննարկում) 20:33, 26 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհավորում եմ, Ալբերո ջան։ Չհասցրի քվեարկել, հոդվածի կեսն էի միայն կարդացել։ Հրաշալի հոդված է, ցանկանում եմ, որ մեր վիքին լցվի նմանատիպ՝ գրեթե անթերի բազում հոդվածներով, օրինակելի հոդված է :) --Լիլիթ (քննարկում) 20:59, 26 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն բոլոր մասնակիցներին :) --Albero (քննարկում) 12:45, 27 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Գիշերային վիքիխմբագիրներ 2[խմբագրել կոդը]

Ալբերո ջան, ոնց տեսնում եմ այսօրվա գիշերային վիքիխմբագիրներն էլ մենք են: Արի մարդա մի հատ թխվածք ուտենք ու գնանք հանգիստ քնելու: Հյուրասիրվիր :) --Նորայր (∞) 22:06, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Նորայր ջան, փոքրը ես կուտեմ :) Բարի ախորժակ, բարի գիշեր։ --Albero (քննարկում) 22:12, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]
Լավ, ուրեմն ես էլ երկու հատ կուտեմ :-), բարի գիշեր :) --Նորայր (∞) 22:14, 1 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ալբերո ջան, ողջույն: Վիքիողջույններս քեզ և ՎՍԳ բոլոր մասնակիցներին: Խնդրում եմ՝ կարո՞ղ ես նայել Ալֆա (տառ) հոդվածում ֆիզիկայի եզրույթները ճի՞շտ են արտացոլված: Նախապես շնորհակալություն:--Արամ քննարկում 08:39, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարև, Արամ ջան, շնորհակալություն։ Քեզ էլ են բարևներ փոխանցում ։) Նայեցի, ամեն ինչ ճիշտ էր։ --Albero (քննարկում) 09:56, 13 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի՛ Albero, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Նեյտրոնային աստղ» հոդվածն ընտրվել է 2016 թվականի հունիսի 27-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Ar sog 00:18, 27 Հունիսի 2016 (UTC)[reply]

Ալբերո ջան, շնորհակալություն նաև խնդրանքս չմերժելու համար:--Ar sog 00:18, 27 Հունիսի 2016 (UTC)[reply]

Արամ ջան, քեզ շնորհակալություն՝ աշխատանքիդ համար :)--Albero (քննարկում) 20:39, 30 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Albero, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Տարածություն» հոդվածն ընտրվել է 2016 թվականի հուլիսի 1-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Ar sog 20:15, 30 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Albero, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Էներգիայի պահպանման օրենք» հոդվածն ընտրվել է 2016 թվականի հուլիսի 5-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Ar sog 05:49, 5 Հուլիսի 2016 (UTC)[reply]

Ֆիրգունի միջազգային օր[խմբագրել կոդը]

Շնորհակալություն *-*
Դու զվարճալի՛ ես
Դու զվարճալի՛ ես
Քո հոդվածները ամենա-ամենա լավն են <3
Քո հոդվածները ամենա-ամենա լավն են <3
Մենք քեզ սիրում ենք
Մենք քեզ սիրում ենք
Հարգելի՛ Albero, այսօր Ֆիրգունի միջազգային օրն է: Շնորհակալություն Վիքիպեդիայի կայացման գործում Ձեր մեծ ներդրման համար

Հարգանքներով՝ ողջ համայնքի անունից

Share your experience and feedback as a Wikimedian in this global survey[խմբագրել կոդը]

  1. This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.
  2. Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. Click here for contest rules.

Your feedback matters: Final reminder to take the global Wikimedia survey[խմբագրել կոդը]

(Sorry for writing in English)

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Հարգելի՛ խմբագիր, շնորհավորում ենք Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ։ Թող հաջողությունները անպակաս լինեն Ձեր անձնական կյանքում։ Մաղթում ենք նաև արգասաբեր խմբագրումներ, որոնցով կզարգացնենք մեր հանրագիտարանը և նոր շունչ կհաղորդենք նրան այս նոր տարում։ Հաճելի տոներ և խմբագրումներ ենք մաղթում։