Կատալազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատալազ ( հուն.՝ καταλύω-քայքայել), հիդրոպերօքսիդազ խմբի ֆերմենտ, կատալիզում է երկու մոլեկուլ ջրածնի պերօքսիդից ջրի և մոլեկուլային թթվածնի առաջացման օքսիդավերականգնման ռեակցիան.

2H_{2}O_{2}\xrightarrow{Katalaz}2H_{2}O+O_{2}

Կատալազը ստացվել է բյուրեղային վիճակում, մոլային զանգվածը՝ 250.000։ Տարածված է կենդանական և բուսական բջիջներում, միկրոօրգանիզմներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png