Կասուբիում Բուգանդա թագավորների գերեզման
Տեսակ | դամբարան և հուշարձան |
---|---|
Երկիր | Ուգանդա |
Տեղագրություն | Rubaga Division? և Կամպալա |
Մակերես | 26,8 հեկտար |
Անվանված է | Kasubi hill? |
Իրադարձություններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն[1] և National Cultural Site of Uganda? |
Պաշտոնական կայք |
Կասուբիում Բուգանդայի թագավորների գերեզմանը գտնվում է Կամպալա շրջանի Կասուբի բլրի վրա և զբաղեցնում է մոտ 30 հեկտար տարածք, 2001 թվականից այն ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՕՅԻ Համաշխարհային ժառանգության կազմում[2]։ Նրա տարածքի զգալի մասն օգտագործվում է ավանդական գյուղատնտեսության համար։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլրի վերևում գտնվում է Բուգանդայի նախկին իշխանների պալատը («կաբակա»), որը կառուցված է եղել 1882 թվականին և 1884 թվականին փոխակերպվել է թագավորական դամբարանի։
«Մուզիբու-Ազալա-Մպանգա» գլխավոր շենքը, որտեղ տեղակայված են չորս դամբարաններ, ունի կլոր ձև և ավարտվում է գմբեթով։ Այդ ճարտարապետական հուշարձանը պատրաստված է բնական նյութերից, հիմնականում՝ փայտից, ծղոտից, եղեգից, ձողիկներից և կավե սահուկից[3]։
Դամբարանում թաղված են Բուգանդայի թագավորները՝
- Մուտեսա I (1835—1884)
- Մվանգա II (1867—1903)
- Դաուդի Չվա (1896—1939)
- Մուտես II | Պարոն Մուտեսա II (1924—1969).
Օբյեկտի հիմնական նշանակությունը կապված է ոչ նյութական արժեքների հետ, ինչպիսիք են հավատքը, հոգևորը, զարգացման շարունակականությունը և ազգային ինքնությունը[3].
Հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտի 16-ին ըստ տեղական ժամանակի՝ մոտ 8։30-ին, դամբարանի տարածքում հրդեհ սկսվեց, ինչի հետևանքով համաշխարհային ժառանգության այս օբյեկտը ամբողջությամբ այրվեց[4]։ Հրդեհի առաջացման պատճառներն անհայտ են։ Թագավորների մնացորդները ապահով են մնացել, քանի որ գերեզմանների ներքին մասը պաշտպանված է եղել ավերումից։ Հրդեհը տեղի է ունեցել Ուգանդայի եւ Բուգանդայի կառավարությունների միջև վատացած հարաբերությունների ժամանակ, մասնավորապես 2009թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունների պատճառով[4] : Երկրում տեղի ունեցող խռովությունների պատճառով այդ ժամանակ Բուգանդայի թագավորին ստիպել էին դադարեցնել ուղևորությունները երկրում, իսկ նրան համակրող լրագրողներից մի քանիսը ձերբակալվել էին։ Մարտի 17-ին Բուգանդայի կաբակա Ռոնալդ Մուվենդա Մութեբի II-ը և Ուգանդայի նախագահ Յովերի Մուսևենին այցելել են թաղման վայր[5][6]։ Հարյուրավոր մարդիկ նույնպես այցելել են հրդեհի վայր, որպեսզի փրկեն հրդեհից մնացած մնացորդները[6]։
Նախագահական այցելության ժամանակ, սկսվել են բողոքներ։ Այդժամ անվտանգության ծառայությունը գնդակահարել է երկու ցուցարարների, իսկ հինգին վիրավորվել[7]։ Ուգանդացի զինվորներն ու ոստիկանությունը արցունքաբեր գազ են կիրառել՝ բաղանդի էթնիկ խմբից բաղկացած ամբոխը ցրելու համար[8]։
Բուգանդի Թագավորության վարչապետ Ջոն Բոսկո Վալուսումբին մարտի 17-ը հայտարարեց «Թագավորության սգի օր»։ Այս անսիրտ արարքի կորուստները նկարագրելու համար բառեր չկան[9]։
2014 թվականի մայիսին ճապոնական օգնությունը սկսեց համալիրի վերակառուցումը
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Թագավորներից մեկին պատկանող ընձառյուծի խրտվիլակը
-
Թաղման վայրը
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Kasubi Tombs website Արխիվացված 2018-10-12 Wayback Machine (англ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tombs of Buganda Kings at Kasubi — UNESCO.
- ↑ UNESCO. «Tombs of Buganda Kings at Kasubi» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2 ноября 2008-ին.
- ↑ 3,0 3,1 UNESCO. «World Heritage Committee Inscribes 31 New Sites on the World Heritage List» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2 ноября 2008-ին.
- ↑ 4,0 4,1 «Uganda's Kasubi royal tombs gutted by fire» (անգլերեն). BBC News. 17 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 8 июня 2010-ին.
- ↑ «Kabaka Mutebi II visits Kasubi tombs» (անգլերեն). The New Vision. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 7 июня 2010-ին.
- ↑ 6,0 6,1 «Kabaka, Museveni, Besigye visit burnt Kasubi tombs» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 7 июня 2010-ին.
- ↑ «'Two dead' in protests after Uganda tomb fire» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 7 июня 2010-ին.
- ↑ «Riots after fire guts Uganda tombs» (անգլերեն). Al Jazeera. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 7 июня 2010-ին.
- ↑ «Three killed in Kampala clashes after royal mausoleum destroyed by fire» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 7 июня 2010-ին.