Կապույտ հսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակի չափսերի համեմատությունը կապույտ հսկայի հետ

Կապույտ հսկա — O կամ B սպեկտրալ դասի աստղ։ Կապույտ հսկաները երիտասարդ տաք ծանր աստղեր են, որոնք Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամում գտնվում ենգլխավոր հաջորդականության տիրությում։ Կապույտ հսկաների չափսերը տատանվում են 10—20 Արեգակի զանգվածի միջև, իսկ լուսատվությունը հազար և տասնյակ հազարավոր անգամ գերազանցում է արգեգակին։ Բարձր լուսատվության պատճառով կապույտ հսկաները արագ վատնում են իրենց ջերմամիջուկային վառելիքը, և իրենց կյանքի տևողությունը փոքր է։ Ընդհանուր առմամբ աստղի գլխավոր հաջորդականության տիրույթում գտնվելու տևողությունը հակառակ համեմատական է դրա զանգվածի խորանարդին, այսպիսով կապույտ հսկաների համար այդ ժամանակը մոտավորապես 10 մլն տարվա կարգի է[1]։

Հատկանիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ հսկան խիստ սահմանված տերմին չէ, և նկաարգրում է մի շարք տարբեր տեսակի աստղերի լայն խումբ։ Դրանք գլխավոր հաջորդականության նույն չափի կամ ջերմաստիճանի աստղերի համեմատ ունեն չափսերի և լուսատվության աճ, և այնքան տաք են, որ կոչվեն կապույտ, և գտնվում են O, B, և երբեմն վաղ A սպեկտրալ տիրույթում[2]։ Դրանց ջերմաստիճանը տատանվում է 10,000 Կ մոտ, և դրանք ունենա զրո տարիքի գլխավոր հաջորդականություն (ZAMS) և Արեգակի զանգվածից (M) գրեթե երկու անգամ մեծ զանգված, և պայծառության բացարձակ մեծություն 0-ի մոտ. Այս աստղերը Արեգակի ունեն շառավղից 5–10 մեծ շառավիղ(R), համեմատած կարմիր հսկաների հետ որոնց չափսերը կարող են հասնել մինչև 100 R.

Կապույտ հսկաներ կոչվող ամենասառը և ամենաթույլ լուսավոր աստղերը գտնվում են դասակաչգման հորիզոնական ճյուղի վրա, սրանք միջանկյալ զանգվածի աստղերեն, որոնք անցել են կարմիր հսկա փուլով և այժմ իրենց միջուկներում սկսում են հելիում այրել։ Կախված զանգվածից և քիմիական բաղադրությունից՝ այս աստղերը աստիճանաբար շարժվում են դեպի կապույտ աստղերի տիրույթ, մինչև որ սպառեն իրենց միջուկների հելիումը, որից հետո վերադառնում են կարմիր տիրույթ՝ դեպի ասիմպտոտիկ հսկա ճյուղը (AGB): RR Lyrae փոփոխական աստղերը, սովորաբար A սպեկտրալ տեսակի, գտնվում են հորիզոնական ճյուղի մեջտեղում։ Հորիզոնական ճյուղերի աստղերը, որոնք ավելի տաք են, քան RR Lyrae խումբը, սովորաբար համարվում են կապույտ հսկաներ, և երբեմն RR Lyrae աստղերը ևս կոչվում են կապույտ հսկաներ, չնայած նրանցից ոմանք F դասի են։ Ամենատաք աստղերը՝ կապույտ հորիզոնական ճյուղավորվող աստղերն են (BHB), կոչվում են ծայրահեղ հորիզոնական ճյուղավորված աստղեր (EHB) և կարող են ավելի տաք լինել, քան նույն լուսավորության հիմնական հաջորդականության աստղերը[3]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pavement life cycle assessment: A comparison of American and European tools. CRC Press. 2017 թ․ ապրիլի 11. էջեր 11–20. ISBN 978-1-315-15932-4.
  2. Lee, Young-Wook (1990-11). «On the Sandage period shift effect among field RR Lyrae stars». The Astrophysical Journal. 363: 159. doi:10.1086/169326. ISSN 0004-637X.
  3. Geier, S.; Heber, U.; Heuser, C.; Classen, L.; O’Toole, S. J.; Edelmann, H. (2013 թ․ փետրվարի 11). «The subdwarf B star SB 290 – A fast rotator on the extreme horizontal branch». Astronomy & Astrophysics. 551: L4. doi:10.1051/0004-6361/201220964. ISSN 0004-6361.