Կանանց ուսումնասիրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանանց ուսումնասիրություններ (անգլ.՝ women’s studies, ինչպես նաև ֆեմինոլոգիա) գիտական հասկացություն, որն ուսումնասիրում է կանանց դիրքն ու կարգավիճակն աշխարհում կոնկրետ հանրության մեջ կամ որոշակի պատմական ժամանակահատվածում[1]։ Գիտական տվյալ ուղղվածության մեջ կանանց կյանքի փորձը դիտարկվում է հանրային և մշակութային իրականության համատեքստում։

Կանանց ուսումնասիրություններում առանձնացվում է չորս փուլ[1][2]։

  • 1960-ականների վերջ-1970-ականներ։ Այս շրջանում վիզուալիզացվում է կանանց փորձը, գործընթացների, երևույթների և փաստերի վերլուծության կանացի մոտեցումը։ Կանանց ուսումնասիրությունների նորագույն մոտեցումը ցույց էր տալիս, որ հասարակական գիտությունների և հումանիտար գիտությունների ավանդական հասկացությունները եղել են կույր-գենդերային և անտեսել են կանացի կենսափորձը, արտացոլում են միայն տղամարդկանց նախապաշարմունքները։ Այս փուլը բնութագրվում է որպես նոր ակադեմիական դաշտի ստեղծման փուլ։ 1977 թվականին ԱՄՆ-ում հիմնադրվում է Կանանց ուսումնասիրությունների ազգային ասոցացիան, որը նպաստում էր նոր կրթական ծրագրերի տարածմանը։ Ասոցիացիան հրապարակում էր «NWSA Journal» ամսագիրը (այժմ՝ «Feminist Formations»), կազմակերպում էր ամենամյա կորֆերանսներ, զբաղվում էր բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերով և ստացված տեղեկատվության վիճակագրությամբ։
  • 1980-ական թվականների սկիզբ՝ ավանդական գիտելիքի կրթական ծրագրերի վերանայման շրջան։ Այս ժամանակաշրջանում բարձրացվում են նոր հարցեր անձնական կյանքի, բռնության, հայրիշխանությանոլորտում և այլն։ Ուսումնասիրող կանանց ուշադրության կենտրոնում հայտնվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք էին տղամարդկանց արտոնությունների ազդեցությունը՝ հետազոտված արական սեռի գիտնականների կողմից։ Այս փուլում կանանց ուսումնասիրությունները սկսում են ներառվել ԱՄՆ-ի համալսարանների ծրագրերում, զարգանում են գենդերային հավասարակշռությանը միտված ուսումնական ծրագրերը։ Ստեղծվում են կանանց ուսումնասիրությունների ամսագրեր, որոնց թվում էին Feminist Studies[en], Signs[en], Sex Roles[en], Women’s Studies Newsletter[en]և այլն։ Սկսում են հրապարակվել կանանց ուսումնասիրությունների անթոլոգիաներ և քրեստոմատիաներ։
  • 1980-ական թվականներ՝ կանանց միջև անհավասարության և տարբերությունների ուսումնասիրման շրջան՝ պայմանավորված ռասայական և էթնիկական խմբավորումներով, սոցիալական խավերով, կանանց համընդհանուր փորձի և էսսենցիալիզմի ժխտման ֆեմինիստական գաղափարներով։ Այս փուլում կանանց ուսումնասիրություններում քննադատության է ենթարկվում հետերոսեքսուալությունը, ինչպես նաև կանացի ինքնությունների բազմազանությունները։
  • 1990-ական թվականներ՝ կանանց միջազգային խնդիրների և գլոբալ ենթակառուցվածքների հանդեպ ուշադրության բարձրացման շրջան։ Կապված հետգաղութային պետականությունների ի հայտ գալու հետ՝ կանանց ուսումնասիրություններում մեծ թվով հրապարակումներ են արվում քաղաքական հարցերի վերաբերյալ, միլիտարիզմի խնդիրների, վերարտադրողական իրավունքների և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների վերաբերյալ [3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Шевченко, З. В. «Словарь гендерных терминов: женские исследования». a-z-gender.net (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. Bystydzienski, Jill M. Women’s Studies Programs in the United States: History and Current Issues(անգլ.) // Iowa State University. — 1999.
  3. Малкина-Пых, 2006, էջ 35

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Малкина-Пых, И. Г. Гендерная терапия. — М.: «Эксмо», 2006. — 928 с. — (Справочник практического психолога). — ISBN 5-699-14636-9
  • Головашенко, І. О. (2004). Становлення теорії ґендеру. Основи теорії ґендеру: Навчальний посібник (с. 79—108). Київ: «К.І.С.».