Կամուրջ (Ուրֆա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամուրջ (այլ կիրառումներ)
Գյուղաքաղաք
Կամուրջ
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Կամուրջ, հայաբնակ գյուղաքաղաք էր Թուրքիայում։ Գտնվում է Ուրֆայի վիլայեթում, Եդեսիա քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք։ 19-րդ դարի վերջին գյուղն ուներ 400 հայ ընտանիք։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Գյուղն ուներ եկեղեցի (Մ. Աստվածածին՝ կառուցված 1881 թվականին), վարժարան (115 աշակերտ)։ կամրջի շրջակայքում կային վանքերի, մատուռների փլատակներ։

Բնակիչները տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին և Դեյր Էզ-Զոր անապատում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 217