Կամեհամեհա IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամեհամեհա IV
Ծնվել է՝փետրվարի 9, 1834(1834-02-09)[1]
ԾննդավայրՀոնոլուլու, Հավայիի թագավորություն[2]
Մահացել է՝նոյեմբերի 30, 1863(1863-11-30)[1] (29 տարեկան)
Վախճանի վայրՀոնոլուլու, Հավայիի թագավորություն[2]
Royal Mausoleum of Hawaii
Երկիր Հավայիի թագավորություն
ՏոհմHouse of Kamehameha?
թագավոր
ՀայրKekūanaōʻa?
ՄայրKīnaʻu?
ԵրեխաներAlbert Kamehameha?
ՀավատքChurch of Hawaii? և Անգլիկան եկեղեցի
ՍտորագրությունИзображение автографа

Կամեհամեհա IV (փետրվարի 9, 1834(1834-02-09)[1], Հոնոլուլու, Հավայիի թագավորություն[2] - նոյեմբերի 30, 1863(1863-11-30)[1], Հոնոլուլու, Հավայիի թագավորություն[2]), Հավայան կղզիների թագավորության կառավարիչը, որը կառավարել է 1855-1863 թվականներին։

Նա հայտնի է նրանով, որ ակտիվորեն փորձում էր դիմակայել Հավայան կղզիներում ամերիկյան ազդեցության աճին՝ օգնություն խնդրելով բրիտանացիներից։ Նրա անունը՝ «Իոլանի»-ն, հավայերենում նշանակում է «Երկնային բազե» կամ «Թագավորսկան բազե»[3]։ Լրիվ անունը ՝ Ալեկանետերո Իոլանի Կալանիկուալիոլիո Մակա օ Իոուլի Կունուիակեա։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն ԱԼեքսանդր Իոլանի Լիոլիո

Ալեքսանդր Իոլանի Լիոլիոն ծնվել է 1834 թվականի փետրվարի 9-ին Հոնոլուլուում՝ Օահու կղզում։ Հայրը Օահուի թագավորական կառավարիչ Մատաիո Կեկուանաոան էր։ Մայրը՝ արքայադուստր Կինաու Կուհինա Նուին է։ Մանուկ հասակում Ալեքսանդրը, համաձայն թագավոր Կամեհամեհա III-ի հրամանագրի, նշանակվել է Հավայան թագավորության թագաժառանգ։

1862 թվականին նա թարգմանեց «Ընդհանուր աղոթքների գիրքը» հավայերեն և ակտիվորեն նպաստեց երկրի առողջապահական համակարգի զարգացմանը[4]։

Կամեհամեհա IV-ը մահացել է 1863 թվականի նոյեմբերի 30-ին քրոնիկ ասթմայից։ Բնիկները կարծում էին, որ թագավորը մահացել է երիտասարդ տարիքում (29 տարեկանում)՝ որպես պատիժ իր ժողովրդի կողմից՝ իրենց աստվածներին դավաճանելու համար։ Գահն անցել է նրա եղբորը, ով ստացել է Կամեհամեա V անունը։

Դիվանագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորը խաղաղության ջատագովն էր։ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ իր երկիրը չեզոք հայտարարեց[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #142939102 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. Hawaiianencyclopedia
  4. Kamehameha IV (1863-06). «Preface to the Book of Common Prayer». booklet presented to the 58th General Convention of the Episcopal Church in 1955 by Meiric K. Dutton. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  5. Kam, Ralph Thomas Commemorating the Grand Army of the Republic in Hawaiʻi: 1882–1930(անգլ.) // Hawaiian Journal of History : journal. — Honolulu: Hawaiian Historical Society, 2009. — Т. 43. — С. 125—151.