Կաղապար:FA/12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1902 թ. Բրոքհաուսի հանրագիտարանը

Հանրագիտարան — գիտական կամ գիտահանրամատչելի տեղեկատու, որը առավել էական ինֆորմացիա է պարունակում գիտելիքների կամ պրակտիկ գործունեության բոլոր (համապարփակ) կամ առանձին (ճյուղային) բնագավառների վերաբերյալ։

Հայերեն Հանրագիտարան (հանր (հանրային, ընդհանուր) + ա (հոդակապ) + գիտ (գիտելիք, գիտություն) + արան (տեղ բնորոշող գոյականակերտ վերջածանց)) բառը (Տեղեկատու ձեռնարկ գիտության բոլոր կամ առաձին ճյուղերի մասին) աշխարհի շատ լեզուներով հնչում է «էնցիկլոպեդիա» կամ «էնսայքլոփիդիա» և տառադարձված է հին հունարեն «ἐγκυκλοπαιδεία» բառից, որը սերում է «ἐγκύκλιος παιδεία» «էնկիկլիոս պայդեա» արտահայտությունից («էնկիկլիոս»(ἐγκύκλιος) նշանակում է «համապարփակ» կամ «շրջանառված» իսկ «պայդեա» (παιδεία) նշանակում է «մանկավարժություն»)։ Արտահայտությունը տառացիորեն կարելի է թարգմանել «համապարփակ կրթություն» կամ «ուսուցում գիտելիքների ընդհանուր շրջանում»։

Հանրագիտարանը հիրավի նպատակ ունի հավաքել ամբողջ աշխարհում տարածված գիտելիքները՝ դրանք ընդհանրացված համակարգով մեր ժամանակակիցներին ներկայացնելու և մեզնից հետո եկողներին փոխանցելու համար, որպեսզի անցած դարերի աշխատանքը անօգուտ չլինի գալիք դարերի համար, և մեր զավակները՝ ավելի լավ իրազեկված ու կրթված լինելով, միևնույն ժամանակ նաև ավելի շնորհալի ու երջանիկ լինեն, և վերջապես, որպեսզի մենք չմեռնենք ու կորչենք առանց գալիք ժամանակների մարդկային ցեղին որևէ օգտակար ծառայություն մատուցելու։