Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 31, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Բռնո քաղաքի տեսքը վերևից
Բռնո քաղաքի տեսքը վերևից

Բռնո (չեխ․՝ Brno [ˈbr̩no]), հնում` Բրյունն (գերմ.՝ Brünn), քաղաք Մորավիայում, Սվիտավա և Սվրատկա գետերի հորդության շրջանում, Հարավ–Մորավիան տափաստանների և Չեխ–Մորավիան բարձրությունների սահմանում։ Հարավմորավյան երկրամասի, Բռնո–քաղաքի և Բռնո–արվարձանի վարչական կենտրոն․ Մորավիայի նախկին մայրաքաղաքը (1641–1928/1949 թվականներ)։

Չեխիայում իր մեծությամբ երկրորդ քաղաքը (մայրաքաղաք Պրահայից հետո) և Մորավիայի մեծ քաղաքներից մեկը։

Քաղաքի բնակչության քանակը՝ 378 հազար մարդ, լրիվ ագլոմերացիայով՝ 728,1 հազար մարդ, քաղաքի տարածքը՝ 230 կմ2 շարունակել...