Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 21, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ռուբլիի պաշտոնական նշանը, վավերացված ՌԴ ԿԲ-ի կողմից
Ռուբլիի պաշտոնական նշանը, վավերացված ՌԴ ԿԲ-ի կողմից

Ռուսական Ռուբլին Ռուսաստանի դրամական միավորն է։ Օգտագործվում է նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Իսկ 2012 թվականի փետրվարին Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հայտարարեց Մերձդնեստրում ռուբլիի զուգահեռ օգտագործման հնարավորության մասին։

Ռուսական ռուբլիի տառային կոդը ISO 4217 ստանդարտում RUB-ն է, թվայինը՝ 643։ Մինչև Ռուսաստանի 1998 թվականի դրամային հեղաշրջումը, օգտագործվում էր RUR (810) կոդը։ Թեև 810 թվային կոդը մինչև այժմ կիրառվում է բանկային հաշիվների համար։

Ռուսաստանում ռուբլին գործածվում է դեռևս XIII դարից։ Այժմյան ռուսական ռուբլին փաստացի հայտնվել է 1991 թվականի դեկտեմբերին, Սովետական ռուբլիի հետ, որը մնաց մինչև 1993 թվականը: 1992-1993 թվականների թղթադրամների վրա, այնտեղ, որտեղ առաջ Լենինն էր, այժմ պատկերված է Մոսկովյան Կրեմլը շարունակել...