Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 28, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Կառլ Հենրիխ Բլոխի «Լեռան քարոզը» կտավ
Կառլ Հենրիխ Բլոխի «Լեռան քարոզը» կտավ

Քարոզ, քրիստոնեական հավատի ուսուցման և տարածման միջոց, կրոնադավանական, բարոյախրատական պատվիրանների հրապարակային ուսուցում, խրատ: Քարոզ է կոչվում նաև եկեղեցու բեմից հոգևորականի` ժողովրդին ուղղված խոսքը:

Լայն առումով վաղքրիստոնեական լեզվում հասկացվել են նաև հավատացյալներին և քրիստոնյա առաջին համայնքներին ուղղված թղթերը, ավելի ուշ` ճառերը:

Թեմատիկ առումով թղթերից և ճառերից քարոզը տարբերվում է նրանով, որ ավելի շատ նվիրված է ոչ թե կրոնադավանական զանազան հարցերի արծարծմանն ու բացատրությանը, այլ` այդ հասկացությունների միջոցով ունկնդրի և ընթերցողի վրա ներազդելուն` նրան մղելով ապրել քրիստոնյա հավատով և բարոյականությամբ:

Քարոզը, ունենալով ընդհանուր ճանաչողական, մեկնողական, ջատագովական և ներբողային բնույթ, հիմնականում բարոյադաստիարակչական է շարունակել...