Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 7, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ֆիլմի տարբերանշանը
Ֆիլմի տարբերանշանը

Անհավանական Սարդ-մարդը 2, 2014 թվականի՝ սուպերհերոսի մասին ամերիկյան ֆիլմ, որը պատմում է Marvel ComicsՍարդ-մարդը կերպարի մասին: Նկարահանվել է ռեժիսոր Մարկ Ուեբի և թողարկվել Columbia Pictures-ի կողմից։ Այն Սարդ-մարդու հինգերորդ կենդանի ներկայացումն է ֆիլմում, որը ստեղծվել է Columbia Pictures-ի և Marvel Entertainment-ի կողմից։ Հանդիսանում է «Անհավանական Սարդ-մարդը» ֆիլմի սիկվելը և «Անհավանական Սարդ-մարդը» ֆիլմաշարի վերջին կինոնկարը։ Սցենարը գրել է Ջեյմս Վանդերբիլթին, իսկ Ալեքս Կուրտզմանն և Ռոբերտո Օրչին վերաշարադրել են այն։ Գլխավոր դերերում են Էնդրյու Գարֆիլդը Փիթեր Փարքերի / Սարդ-մարդու դերում, Էմմա Սթոունը՝ Գվեն Սթեյսիի, Դեյն ԴեՀանը՝ Կանաչ Գոբլինի / Հարի Օզբորնի, Քեմփբել Սքոթը և Էմբեթ Դևիդտզը՝ Փիթերի ծնողների՝ Ռիչարդ և Մերի Փարքերների, իսկ Սալլի Ֆիլդը հորաքույր Մեյի դերերում։ Դերասանական կազմում նորեկներ են չարագործների դերեր կատարող Փոլ Ջիամատին Ռնգեղջյուրի / Ալեքսեյ Սիտցևիչի և Ջեյմի Ֆոքսը Էլեկտրոյի / Մաքս Դիլոնի դերերում։

«Անհավանական Սարդ-մարդը 2» ֆիլմի զարգացումն սկսեց «Անհավանական Սարդ-մարդու» հաջողությունից հետո։ ԴեՀան, Ջիամատին, Ջոնսը և Քուփերը դերասանական կազմին միացան 2012 թվականի դեկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Նկարահանումները տեղի ունեցան Նյու Յորքում 2013 թվականի փետրվարից հունիս։ Ֆիլմը թողարկվեց 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով 2014 թվականի մայիսի 2-ին Միացյալ Նահանգներում՝ երկու համաշխարհային պրեմիերաներով, որոնք տեղի ունեցան... Ավելին