Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 23, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Ֆոքսի էֆեկտ, սոցիալական հոգեբանության փորձարարական գիտափորձ, հոգեբանական ազդեցության արդյունք, որը ցույց է տվել, որ բանախոսի վաստակը, արտահայտչականությունը և տպավորիչ խոսքը կարող է ավելի կարևոր լինել, քան նրա մատուցած ինֆորմացիան և ամբողջովին քողարկել դասախոսության անարդյունավետ, անբովանդակ լինելը: Այն վարկածը, որ եթե հետազոտողը չափազանց դրական տպավորություն է թողնում հետազոտության մասնակիցների վրա, ապա դա կարող է առաջացնել չափազանց մեծ լավատեսություն, վստահություն, ոչ քննադատական վերաբերմունք, հաստատվել է 1970 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական քոլեջում անցկացված գիտափորձով, որը հրապարակվել է 1973 թվականին:

Հաստատվել է, որ բանախոսելու տաղանդը կարող է քողարկել ոչ միայն դասախոսության ցածր որակը, արհեստականությունը և անբովանդակ լինելը, այլ նաև, ուսանողներին կարող է թվալ, որ ինչ-որ բան են սովորել: Որոշ կրթական համակարգերում ուսանողները գնահատում են դասախոսներին և դասախոսության որակը: Ֆոքսի էֆեկտի հիպոթեզի հաստատումը կարևոր նշանակություն ունի այդ գնահատականները զգալիորեն... Ավելին