Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 27, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Լայոնել Լոգ
Լայոնել Լոգ

Լայոնել Լոգ, ավստրալացի լոգոպեդ, առավել հայտնի է նրանով, որ բուժել է Ջորջ VI թագավորին, որը կակազություն ուներ։

Լայոնել Լոգը ծնվել է 1880 թվականի փետրվարի 26-ին Ավստրալիայի հարավում գտնվող Ադելաիդա քաղաքում։ Նա ընտանիքի չորս երեխաներից ավագն էր։ Նրա պապը՝ Էդվարդ Լոգը, իռլանդացի էր և Ավստրալիա էր տեղափոխվել Դուբլինից։ 1850 թվականին նա հիմնել էր սեփական գարեջրանոցը, որը նրա մահից հետո ներառվել է Հարավավստրալական գարեջրագործական ընկերության մեջ։ Լայոնելի հայրը՝ Ջորջ Էդվարդ Լոգը, պապի ընկերության հաշվապահն էր, իսկ հետո դարձել է Բերնսայդ, Էլեֆանթ, Քասլ և Լևինիա Ռանկին հյուրանոցների կառավարիչը։ 1889-1896 թվականներին Լոգը հաճախել է Արքայազն Ալֆրեդի քոլեջ։

Լոգին ոգեշնչում է «Հայավաթի երգը» պոեմի ռիթմիկությունը և հանգավորումը, և նա որոշում է զարգացնել իր խոսքը։ Դպրոցն ավարտելուց հետո 16 տարեկանում նա սկսում է սովորել հռետորություն Էդվարդ Ռիվզի մոտ։

Էդվարդ Ռիվզը տեղափոխվել էր Ադելաիդա 1878 թվականին, որտեղ նա օրվա ընթացքում աշխատում էր աշակերտների հետ, իսկ գիշերները հանդես էր գալիս հանդիսատեսի առաջ Վիկտորյա հոլլ սրահում և բավականին ճանաչված էր։ 1902 թվականից սկսած՝ Լայոնելն արդեն Ռիվզի քարտուղարն ու օգնականն էր, զուգահեռ երաժշտություն էր ուսանում Ադելաիդայի համալսարանի կոնսերվատորիայում։ Ռիվզի մոտ աշխատելու ընթացքում... Ավելին