Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 15, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Մովսես Խորենացի
Մովսես Խորենացի

Մովսես Խորենացի (մոտ 410թ. - մոտ 490թ.), Հայ գրականության ոսկե դարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, համարվում է հայ միջնադարյան պատմագրության ամենակարկառուն դեմքը՝ Պատմահայրը։

Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր»,«Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով:

Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են: Դրանց մեծ մասը հաղորդում ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով: Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար` Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում շարունակել...