Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 2, 2024 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Թուրքական ներխուժումը Կիպրոս (հուն․՝ Τουρκική εισβολή στην Κύπρο, թուրքերեն՝ Kıbrıs Barış Harekâtı), թուրքերի ռազմական ներխուժումը Կիպրոս կղզի։ Այն սկսվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ավարտվել 1974 թվականի օգոստոսի 18-ին՝ Կիպրոսի պետական հեղաշրջմամբ և կղզու մոտ 40 %-ը թուրքական զորքերի կողմից գրավմամբ։

1974 թվականից Կիպրոսի թուրքական և հունական գոտիների բաժանման գիծը ՄԱԿ-ի կողմից որակվեց որպես բուֆերային գոտի։ Այն հաճախ անվանվում է նաև «Կանաչ գիծ»։ Կիպրոսի ավելի քան մեկ քառորդ բնակչությունը (այն կազմում է Հունական Կիպրոսի բնակչության 1/3-ը) տեղահանվեցին։ Արդյունքում Հյուսիսային Կիպրոսի բնակչության մոտ 80 %-ը կազմող հույները տեղահանվեցին թուրքերի կողմից զավթված հողերից...Ավելին