Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 24, 2017 թ.
- Լիբանանի տիեզերական ծրագրի հիմնադիրը ազգությամբ հայ գիտնական է:
- Բուդապեշտում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զանգվածային գնդակոծությունների պատճառով զոհված հրեաներին կոշիկներից հուշարձան է կառուցվել:
- Արևմտյան մշակույթում տղամարդկանց խոնարհման իգական սեռի համարժեքը ծնկածալ ողջույնն է:
- Ֆուտբոլի տարատեսակներից մեկը ցեխի ֆուտբոլն է:
- Ռուսաստանի բանկերի միության նախագահը ազգությամբ հայ այս գործարարն է։
- Չինաստանում այն մարդուն, ում համար թեյ են լցրել, կարող է շնորհակալություն արտահայտել երեք անգամ կտկտացնելով սեղանին ցուցամատով և միջնամատով: