Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 18, 2018 թ.
- ...Հինդուիզմի ամենահայտնի աստվածություններից մեկը՝ Դուրգան, ներկայացվում է տասձեռնանի կնոջ տեսքով, սովորաբար առյուծին հեծնած։
- ...մինչև 2017 թվականը Սաուդյան Արաբիան միակ երկիրն էր, որտեղ կանանց չէր թույլատրվում ավտոմեքենա և այլ տրանսպորտային միջոց վարել։
- ...բնական քարերը հավասարակշռելով իրար վրա շարելու արվեստը կամ հոբբին հավասարակշռության արվեստն է։
- ...կաթոլիկ քրիստոնյաների մոտ Մեծ պահքի առաջին օրն անվանվում է Մոխրոտ չորեքշաբթի։
- ...Ֆինլանդիայում յուրաքանչյուր կնոջը նախքան ծննդաբերելը տալիս են «նորածինների տուփ»։
- ...Հայաստանի տարածքում հայտնաբերված են մոտ 3500 տեսակի ծաղկավոր բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ։