Կալորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կալորիա (լատ.՝ calor — ջերմություն), ջերմության քանակի արտահամակարգային միավոր։ Նշանակվում է կալ (միջազգային նշանակումը՝ cal)։ Կալորայից բացի տարածված է նաե կիլոկալորիան. 1 կկալ = 1000 կալ։ Սկզբում կալորիան սահմանվել է իբբև ջերմության այնպիսի քանակ, որն անհրաժեշտ է 1 գ ջուրը 1°C տաքացնելու համար։ Մինչև 19-րդ դ. վերջը ո՛չ տաքացման պայմանների, ո՛չ էլ ջերմաստիճանային տիրույթի վերաբերյալ որևէ վերապահում չի արվել։ Այդ պատճառով կիրառվել են տարբեր՝ 0-, 15-, 20-, 25-աստիճանային, միջին, տերմոքիմիական և այլ կալորիաներներ։ 1934—1957 թթ․-ին ՍՍՀՄ-ում կիրառվել է 20-աստիճանային կիլոկալորիան, որը հավասար է (մինչև 0,02% ի ճշտությամբ) 1 կգ ջուրը 19,5°C-ից մինչե 20,5°C տաքացնելու համար անհրաժեշտ ջերմության քանակին։ Ջրի և գոլորշու հատկություններին նվիրված Առաջին համաշխարհային կոնֆերանսը (Լոնդոն, 1929 թ․) մտցրել է միջազգային կկալ՝ սահմանելով այն իբրև միջազգային կվտ · ժ-ի 1/861,1 մաս։ Ջրային գոլորշիների հատկություններին նվիրված միջազգային կոնֆերանսներում (1954 թ․ և 1956 թ․) որոշում է ընդունվել կալորիայից անցնելու նոր միավորի՝ բացարձակ Ջոուլի, որը հետագայում ներառվել է Միավորների միջազգային համակարգում։ Կալորիայի և ջոուլի միջև առնչությունը հետնյալն է՝ 1 կալ = 4,1868 ջ (ճշգրիտ)։ 20-աստիճանային կալորիան հավասար է 4,181 ջ, իսկ տերմոքիմիայում կիրառվող կալորիան՝ 4,1840 ջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png