Ծնկաձև լիսեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնկաձև լիսեռի աշխատանքը

Ծնկաձև լիսեռ, առանցքակալների վրա հենվող մեկ կամ մի քանի ծնկներից և մի քանի համառանցք հիմնական վզիկներից բաղկացած լիսեռ։ Յուրաքանչյուր ծունկ ունի երկու այտ և մեկ վզիկ՝ շարժաթևի միացման համար։ Շարժաթևի վզիկների առանցքները ծնկաձև լիսեռի առանցքի նկատմամբ շեղված են։ Ծնկաձև լիսեռը շուռտվիկային մեխանիզմի պտտվող օղակն է։ Կիրառվում է մխոցային շարժիչներում, պոմպերում, կոմպրեսորներում, դարբնոցամամլիչային մեքենաներում։ Ծնկաձև լիսեռները պատրաստում են ածխածնային և լեգիրացված պողպատներից կամ բարձրամուր թուջից։ Պարզագույն ծնկաձև լիսեռ կարելի է համարել շուռտվիկը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 132