Խցանում Չինական ազգային 110-րդ մայրուղում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խցանում Չինական ազգային 110-րդ մայրուղում[1] սկսվել է 2010 թվականի օգոստոսի 14-ին, Չինաստանի ազգային 110-րդ մայրուղում (G110) և Պեկին-Տիբեթ արագընթաց մայրուղում (G6), Հեբեյում և Ներքին Մոնղոլիայում[2][3]։ Խցանման մեջ էին հազարավոր տրանսպորտային միջոցներ[3][4][5]։ Շատ վարորդներ կարողացել են իրենց տրանսպորտային միջոցները տեղափոխել օրական ընդամենը 1 կմ (0,6 մղոն), իսկ որոշ վարորդներ հայտնել են, որ հինգ օր շարունակ խցանման մեջ են մնացել[5]։ Որոշ լրատվամիջոցների կողմից այն համարվում է ամենաերկար խցանումներից մեկը[6][7][8]։

Պատճառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի ազգային մայրուղու 110-ի երթևեկությունը նախորդ մի քանի տարիների ընթացքում ամեն տարի աճել է 40 տոկոսով, ինչը խրոնիկական ծանրաբեռնված է դարձնում մայրուղին[5]։ Միջադեպի պահին երթևեկության ծավալը 60%-ով ավելի է եղել[9]։

Հաղորդվում է, որ խցանման պատճառը եղել է ծանր բեռնատարների երթևեկության աճը, որոնք շարժվում էին Պեկին, ինչպես նաև Ազգային մայրուղու 110-ի սպասարկման աշխատանքները, որոնք սկսվել են հինգ օր անց[3]։ Ճանապարհաշինությունը, որը կրճատեց ճանապարհի թողունակությունը 50%-ով[2] մեծապես նպաստեց խցանմանը և պետք է ավարտվեր մինչև սեպտեմբերի կեսերը[5]։ Ոստիկանությունը հայտնել է, որ վթարները բարդացնում էին խնդիրը[10]։

Խցանման պատճառը նաև ածխի արդյունահանումն էր[11]։ 2009 թվականին արդյունահանվել և փոխադրվել է 602 մլն տոննա ածուխ. ակնկալվում էր, որ 2010 թվականին արտադրությունը կաճեր մինչև 730 միլիոն տոննա[11]։

Խցանման ազդեցությունը և ավարտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրուղու մոտակայքում տեղացիները խցանված վարորդներին ուռճացված գներով վաճառում էին տարբեր ապրանքներ՝ ջուր, արագ պատրաստվող արիշտա և ծխախոտ[3][10]։ Մի շիշ ջուրը սովորաբար արժեր 1 յուան, սակայն մայրուղու վրա այն վաճառվում էր 15 յուանով։ Վարորդները դժգոհում էին նաև, որ լապշայի գինը եռապատկվել էր[12]։ Որոշ վաճառողներ ստեղծել են շարժական խանութներ հեծանիվների վրա[12]։

2010 թվականի օգոստոսի 26-ին խցանումը ավարտվել էր, ըստ տեղեկությունների՝ իշխանությունների ջանքերի շնորհիվ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Monster traffic jam ... again" article by He Dan and Wang Qian in the China Daily Updated: 4 September 2010 07:35, accessed 4 September 2010
  2. 2,0 2,1 «京藏高速多路段堵车 110国道施工致通行力降50%». Tianjin net. People's Daily Online. 2010 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «China's nine-day traffic jam stretches 100km». AFP. 2010 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «世界惊奇中国高速大堵车(The world is surprised by Chinese highway massive traffic jam)». Xinhua international. Xinhua. 2010 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Chang, Anita (2010 թ․ օգոստոսի 24). «China traffic jam stretching 100 kilometres could last for weeks». The Globe and Mail. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  6. «Chinese drivers stuck in the longest traffic jam». Peter Foster. The Daily Telegraph. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «Gridlock is a way of life for Chinese». Jonathan Watts. The Guardian. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «China's 10-day traffic jam "longest ever"». Ananth Krishnan. The Hindu. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  9. «限行致京藏高速堵车:110国道车流超设计流量6成». 新京报. Sohu.com. 2010 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
  10. 10,0 10,1 Ford, Peter (2010 թ․ օգոստոսի 24). «China traffic jam enters Day 11. A tale of deceit and criminality?». Christian Science Monitor. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  11. 11,0 11,1 "Bottlenecks Clog Northern Artery" 14 September 2010 08:15:51, China Daily, Web Editor: Jiang Aitao, accessed 14 September 2010; Original article at China Daily, accessed 14 September 2010
  12. 12,0 12,1 «China's massive traffic jam could last for weeks». CTV. 2010 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  13. «China traffic jam vanishes overnight?». The Christian Science Monitor. 2011 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]