Խրտանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խրտանոց, Խրտանոցի ձոր, հնավայր Դիլիջան քաղաքի հարավային ծայրամասում, Գոլովինոյին կից։ Անունն ստացել է 1900-ական թթ.՝ այստեղ եղած խառատանոցից (հյուսնոց)։

Առաջին անգամ պեղել է Հնությունների պահպանության կոմիտեի արշավախումբը՝ 1922 թ.-ի նոյեմբերին (22 դամբարան), այնուհետև՝ պրոֆեսոր Ա. Խաչատրյանը Ա. Քալանթարի հետ (1937—1938 թթ.-ին) և հնագետ Հ. Մարտիրոսյանը (1950 թ.-ին)։ Հայտնի է երկաթի դարի (մ. թ. ա. VII դ.) մշակույթով։ Անտառապատ ձորում գտնվող շրջանաքարային դամբարաններից գտնվել են բրոնզե, երկաթե և կավե առարկաներ (դաշույններ, նետասլաքներ, նիզակի ծայրապանակներ, մանյակներ, հերակալներ, մատանիներ, ապարանջաններ, կետանախշ գոտիներ, երկրաչափական նախշերով գնդաձև սափորներ, քրեղաններ, կճուճներ, գավաթներ), սարդիոնից, ագատից և շաղախներից պատրաստված ուլունքներ։ Անտառը ծածկել է մեծ թվով դամբարաններ, ենթադրվում է՝ նաև բնակատեղին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատրյան Ա., Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն, Ե., 1933, էջ 105
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 95