Խրիսոէլեֆանտինային քանդակագործություն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրիսոէլեֆանտինային քանդակագործություն (ոսկե—փղոսկրե քանդակագործություն) ( հունարեն՝ χρυσός — ոսկի և ελεφάντινος — փղոսկր) — ոսկու և փղոսկրի կիրառմամբ քանդակագործություն:
Մ. թ. ա. 5-րդ դարում Հին Հունաստանում այդ տեխնիկայով ստեղծվել են աստվածների վիթխարի արձաններ` քադակագործ Ֆիդիասի Օլիմպիական Զևսը, Աթենաս Պարթենոսը և այլն: Մերկ մարմին պատկերելու համար փղոսկրե թերթերը փակցնում էին փայտե հիմնակմախքին, իսկ ոսկուց պատրաստում էին մազերն ու հագուստը: