Խորանարդ մետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորանարդ մետր (խորանարդ և մետր բառերից) (մ3), ծավալի չափման միավոր միավորների միջազգային համակարգում (ՄՀ)։

Մեկ մետր խորանարդը հավասար է մեկ մետր երկարությամբ կողմ ունեցող խորանարդի ծավալին[1]։

Մեծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծությունն իր անվանումն ստացել խորանարդ և մետր բառերի միավորումից։

Մեծության միջազգային նշանակումն է m³։ Երբեմն -ի փոխարեն նշանակում են «խոր. մ.» -ով, օրինակ տեխնիկական անբավարար հնարավորությունների պարագայում, երբ աստիճանային ինդեքսի արտածումն անհնար է[2]։ Այնուամենայնիվ միավորների միջազգային համակարգում արգելվում է նմանատիպ նշանակումները։

1 մ³

= 1000 դմ³

= 1 000 000 սմ³ = 1 000 000 000 մմ³ = 1000 լիտր

Բացի հիմնական միավորներից նպատակահարմար է մետր խորանարդն արտահայտել նաև այլ համակարգերի չափման միավորներով՝

Խորանարդն արտահայտված չափման միավորներով

1 մ³

= 35,3 խորանարդ ֆուտ
= 1,31 խորանարդ յարդ
= 6,29 Բարրել


Չափում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենցաղում խորանարդ մետրով չափում են հեղուկների ծախսը, հաճախ գնահատում հեղուկների, գազերի սակագները, ինչպես նաև պինդ նյութերի՝ բետոնի, փայտի սակագները։

Ագրեգատային ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքուր ջրի մեկ խորանարդ մետրը իր առավելագույն խտության ջերմաստիճանում՝ +3,98 °C և նորմալ մթնոլորտային ճնշման՝ 101,325 կՊա պայմաններում ունի 1000 կգ (1 տոննա) զանգված։ 0 °C ջերմաստիճանում գտնվող սառցաջրի մեկ խորանարդ մետրն ավելի թեթև է 999,972 կգ։ Ջրի մեկ խորանարդ մետրը 0-ից մինչև +100 °С տաքացնելու համար, նորմալ մթնոլորտային ճնշման պայմաններում անհրաժեշտ է ծախսել շուրջ 100 միլիոն կալորիա, կամ 116,299 կՎտ/ժամ էներգիա։

Ձմռանը 1 մ³ թարմ տեղացած ձյունը կշռում է 50-60 կգ, իսկ 1 մ³ սեղմված ձյունը կշռում է 300-400 կգ[3]։

Մեկ խորանարդ մետր վառելափայտ

Բետոնի մեկ խորանարդ մետրի զանգվածը կախված է տվյալ բետոնի դասից(м100-500), միջին զանգվածը կազմում է մոտ 2500 կգ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Деньгуб В. М., Смирнов В. Г. Единицы величин. Словарь-справочник. — М.: Издательство стандартов, 1990. — С. 66. — 240 с. — ISBN 5-7050-0118-5
  2. «Международная система единиц (СИ)» (PDF). Международное бюро мер и весов. 2019. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. Енджиевский Л. В., Терешкова А. В. История аварий и катастроф. — М.: «Проспект», 2015. — 384 с.
  4. Вес кубометра бетона на https://mosbetone.ru/stati/ves-kuba-betona/