Խոյեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիհորն ցեղատեսակի ոչխար

Խոյեր (Ovis), սնամեջ եղջերավորների ընտանիքի երկկճղակավոր, որոճող կենդանիների սեռ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 140 սմ, քաշը՝ 40 - 200 կգ։

Նախկին ՍՍՀՄ-ի տարածքում հայտնի է 2 տեսակ, արխար (Օ. ammon) և ձյան խոյեր (Օ. canadensis)։ Արուներն ունեն խոշոր, ծանր պտուտակաձև եղջյուրներ, որոնց ծանրության շնորհիվ խոյերը գլուխը պահում են բարձր և քիչ ետ ընկած, հպարտ տեսքով։ Որոշ տեսակներ ունեն այտամորուք։ Ապրում են բաց տարածություններում, հիմնականում բարձր (մինչև 5, 5 հզ. մ բարձրության) լեռնային շրջաններում։ Սնվում են խոտաբույսերով։ Սեռահասուն են դառնում կյանքի երկրորդ տարում, ունենում են 1 - 2 ձագ։ Կյանքի տևողությունը 12 - 13 տարի է։ Օգտագործվում է միսը և մորթին։ Շատ վայրերում խոյերի քանակը խիստ կրճատվել է, և այժմ որսը մասամբ արգելված է։ Ընտանի ոչխարի նախահայրերն են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png