Խճանկար (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խճանկար
ռուս.՝ Мозаика
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և «Ուրախ կարուսել» № 1
ՌեժիսորԼեոնիդ Նոսիրև և Գալինա Բարինովա
Բեմադրող նկարիչԳալինա Բարինովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն2 րոպե
ՇարքՈւրախ կարուսել և «Ուրախ կարուսել» № 1
Թվական1969

Խճանկար (ռուս.՝ Мозаика), խորհրդային կարճամետրաժ մուլտֆիլմ։

«Ուրախ կարուսել» № 1 մուլտիպլիկացիոն ալմանախի չորս սյուժեներից առաջինն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խճանկարի վրա միմյանց հետևից վազում են տարբեր կենդանիներ։ Նախ կատուն վազում է մկան հետևից, հետո շունը վազում է կատվի հետևից, այնուհետև վագրը քշում է շանը։ Վերջում որսորդը կոտորակի հրացանով կրակում է վագրի վրա, և ամբողջ խճանակրը փոշիանում է։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես առհասարակ չեմ սիրում նայել իմ ֆիլմերը, այնտեղ միշտ միայն ինձ նկատելի թերություններ եմ տեսնում։ Մեծ հաճույքով եմ նկարահանել «Խճանկարը», սակայն հիմա հասկանում եմ, որ պետք էր այլ կերպ աշխատել։ Մեր ստուդիայում ֆաբրիկա կար, ստիպված էի աշխատանք տալ արտադրամասերի աշխատակիցներին։ «Խճանկարը» պետք էր նկարահանել` կտորները շարժելով տեսախցիկի տակ, սակայն ոչ մի կերպ չէր կարելի ուրվագծել ցելյուլոիդի վրա։ Կարող եմ ասել, որ սյուժեների մեծ մասը ինձ պարտադրում էին խմբագիրները, որոնք Պետկինոյի աջ ձեռքն էին։ «Խճանկարը» բացառություն եղավ[1]։
- Գալինա Բարինովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]