Խայմե Մատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայմե Մատա
Jaime Mata
Մատան Ժիրոնայի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Jaime Mata Arnaiz
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 24, 1988(1988-10-24)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 185 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Խետաֆե
Համար 7
Պատանեկան կարիերա
1998-2000 Իսպանիա Տրես Կանտոս
2000-2007 Իսպանիա Գալակտիկո Պեգասո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2008 Իսպանիա Պեգասո B
2008-2010 Իսպանիա Գալակտիկո Պեգասո 42 (17)
2010-2012 Իսպանիա Ռայո Վալեկանո B 37 (9)
2010   Իսպանիա Սոկուելյամոս 20 (9)
2010-2011   Իսպանիա Մոստոլես 37 (25)
2012-2014 Իսպանիա Լյեյդա Էսպորտիու 70 (29)
2014-2016 Իսպանիա Ժիրոնա 76 (19)
2016-2018 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 67 (38)
2018-ներկա Իսպանիա Խետաֆե 42 (18)
Ազգային հավաքական
2019-ներկա Իսպանիա Իսպանիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 10-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 10-ի, 2019

Խայմե Մատա (իսպ.՝ Jaime Mata, հոկտեմբերի 24, 1988(1988-10-24)[1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Խետաֆեի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Մատան սկսել է Գալակտիկո Պեգասոյի կազմում[4][5]։ Իր դեբյուտը Տերսերա Դիվիզիոնում նշելուց հետո, 2009 թվականի դեկտեմբերին իսպանացին միացավ Ռայո Վալեկանոյին, ինչից միանգամից հետո վարձավճարով տեղափոխվեց Սոկուելյամոս, որը նույնպես հանդես էր գալիս Իսպանիայի չորրորդ դիվիզիոնում։ 2010-11 մրցաշրջանը Մատան վարձավճարով անցկացրեց Մոստոլեսում[6]։ 2011 թվականի ամռանը նա վերադարձավ Ռայո Վալեկանո՝ հանդես գալով ակումբի երկրորդ թիմի կազմում։ 2012 թվականի հուլիսի 5-ին Մատան տեղափոխվեց Լյեյդա Էսպորտիու[7], որի կազմում անցկացրեց 2 մրցաշրջաններում անցկացրեց 78 հանդիպում՝ դառնալով 33 գոլի հեղինակ։

Ժիրոնա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսին Մատան տեղափոխվեց Ժիրոնա[8][9]։ Իր առաջին հանդիպումը Սեգունդա Դիվիզիոնում անցկացրեց օգոստոսի 24-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռասինգ Սանտանդերի դեմ խաղում[10][11]։ Ժիրոնայի կազմում առաջին գոլը խփեց օգոստոսի 30-ին՝ Ալկորկոնի դեմ խաղում[12][13]։ 2015 թվականի հունիսի 11-ին Մատան դուբլ ձևակերպեց Սեգունդա Դիվիզիոնի տեղափոխության կիսաեզրափակչի Ռեալ Սարագոսայի դեմ խաղում[14][15], սակայն Ժիրոնան պարտվեց երկու խաղերի արդյունքում[16]։ 2016 թվականի ապրիլի 23-ին նա 2 գոլ խփեց Ալբասետեի դեմ խաղում[17]։ Ժիրոնայի կազմում Մատան անցկացրեց 82 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ռեալ Վալյադոլիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 30-ին Մատան 2 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Վալյադոլիդի հետ[18]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 3-ին՝ Ժիրոնայիդեմ խաղում[19]։ 2017 թվականի օգոստոսի 26-ին իսպանացին դուբլի հեղինակ դարձավ Սևիլյա B-ի դեմ խաղում[20]։ Հոկտեմբերի 22-ին Մատան գոլ խփեց Լուգոյի դեմ խաղի վերջին րոպեին՝ փրկելով Վալյադոլիդին պարտությունից[21]։ 2018 թվականի հունվարի 13-ին նա խփեց Բարսելոնա B-ի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[22]։ Փետրվարի 16-ին Մատան 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հուեսկայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[23]։ Մայիսի 19-ին իսպանացին հեթ-տրիկ ձևակերպեց Լորկայի դեմ խաղում[24][25]։ 2017-18 մրցաշրջանում Մատան դարձավ 33 գոլի հեղինակ առաջնությունում[26]՝ դառնալով Սեգունդա Դիվիզիոնի լավագույն ռմբարկուն[27] և օգնելով Վալյադոլիդին տեղափոխվել Լա Լիգա[28][29]։

Խետաֆե[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 2-ին Մատան որպես ազատ գործակալ տեղափոխվեց Խետաֆե՝ ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր[30][31][32]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 19-ին՝ 29 տարեկան հասակում՝ փոխարինման մտնելով Ռեալ Մադրիդի դեմ խաղում[33][34]։ Իսպանիայի առաջնությունում առաջին գոլը խփեց հոկտեմբերի 1-ին՝ Սելտա Վիգոյի դեմ խաղում[35][36]։ Հոկտեմբերի 31-ին Մատան դուբլ ձևակերպեց Իսպանիայի գավաթի Կորդովայի դեմ խաղում[37]։ 2019 թվականի հունվարի 18-ին նա 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ալավեսի դեմ խաղում[38]։ Փետրվարի 9-ին՝ Սելտա Վիգոյի դեմ խաղում իսպանացին դարձավ 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Խետաֆեին հաղթել 3-1 հաշվով[39][40]։ Փետրվարի 23-ին Մատան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[41]։ Փետրվարին նա ճանաչվեց Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[42][43]։ Մարտի 9-ին իսպանացին դուբլ ձևակերպեց Հուեսկայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[44]։ Իր առաջին մրցաշրջանում Մատան անցկացրեց 38 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[45], իսկ Խետաֆեն զբաղեցեց 5-րդ հորիզոնականը առաջնությունում[46][47]։

2019 թվականի օգոստոսի 24-ին Մատան գոլի հեղինակ դարձավ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[48]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ փոխարինման մտնելով Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Տրաբզոնսպորի դեմ խաղում[49][50]։ Հոկտեմբերի 6-ին նա գոլ խփեց Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[51]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ազգային հավաքական Մատան առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մարտի 15-ին՝ Նորվեգիայի և Մալթայի դեմ խաղերի համար[52][53][54][55]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց մարտի 23-ին՝ փոխարինելով Ալվարո Մորատային Նորվեգիայի դեմ խաղում[56][57]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[58]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռայո Վալեկանո B 2011–12 Սեգունդա Դիվիզիոն B 37 9 37 9
Լյեյդա Էսպորտիու 2012–13 34 14 0 0 4 2 38 16
2013–14 36 15 4 2 4 0 44 17
Ընդհանուր 70 29 4 2 0 0 8 2 82 33
Ժիրոնա 2014–15 Սեգունդա Դիվիզիոն 38 10 1 0 2 2 41 12
2015–164 38 9 0 0 3 41 9
Ընդհանուր 76 19 1 0 0 0 5 2 82 21
Ռեալ Վալյադոլիդ 2016–17 Սեգունդա Դիվիզիոն 28 5 3 1 31 6
2017–18 39 33 2 0 4 2 45 35
Ընդհանուր 67 38 5 1 0 0 4 2 76 41
Խետաֆե 2018–19 Լա Լիգա 34 14 4 2 38 16
2019–20 8 4 0 0 1 0 9 4
Ընդհանուր 42 18 4 2 1 0 0 0 47 20
Կարիերայի ընդհանուր 292 113 14 5 1 0 17 6 324 124

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 10-ի դրությամբ[58]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Spain - Mata - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «Jaime Mata, the epitome of hard work: From protesting in underwear to the national team». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Who is Jaime Mata? The non-league journeyman leading Getafe to brink of Champions League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «How Jaime Mata went from exile to international». ESPN.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 22. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Notícies | Lleida Esportiu - Pàgina Oficial -». www.lleidaesportiu.cat. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. «El delantero Jaime Mata ya es el primer fichaje del Girona - MARCA.com». MARCA. 2014 թ․ հունիսի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. 161385360554578 (2019 թ․ մարտի 27). «The Spanish Jamie Vardy: Jaime Mata is one of football's great underdog stories». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  10. «Girona FC - Racing Santander, Aug 24, 2014 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  11. MARCA.com (2014 թ․ օգոստոսի 25). «Un Gol de Felipe Sanchón le basta al Girona». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. «AD Alcorcón - Girona FC, Aug 30, 2014 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. MARCA.com (2014 թ․ օգոստոսի 30). «El Girona remonta el partido en diez minutos». MARCA.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  14. «Real Zaragoza - Girona FC, Jun 11, 2015 - Promoción de ascenso a LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  15. «Zaragoza vs Girona: resumen, goles y resultado». MARCA.com. 2015 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  16. «Girona FC - Real Zaragoza, Jun 14, 2015 - Promoción de ascenso a LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  17. «Albacete Balompié - Girona FC, Apr 23, 2016 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  18. realvalladolid.es. «Mata, primer delantero para el nuevo Pucela». www.realvalladolid.es (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  19. «Real Valladolid CF - Girona FC, Sep 3, 2016 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  20. «Sevilla Atlético - Real Valladolid CF, Aug 26, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  21. «Real Valladolid CF - CD Lugo, Oct 22, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  22. «FC Barcelona B - Real Valladolid CF, Jan 13, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  23. «Real Valladolid CF - SD Huesca, Feb 16, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  24. «Lorca FC - Real Valladolid CF, May 19, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  25. «Jaime Mata se reafirma en el liderato con un triplete». Mundo Deportivo. 2018 թ․ մայիսի 20. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  26. «Jaime Mata | Football Stats | Getafe | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  27. 27,0 27,1 «Top goalscorers for Spain LaLiga2 league. Season 2017/2018». www.soccervista.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  28. «Real Valladolid promoted to La Liga after play-off win over Numancia». Mail Online. 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  29. AS, Diario (2018 թ․ հունիսի 16). «Real Valladolid promoted to Primera División». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  30. «Getafe complete Jaime Mata signing | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  31. «Mata es azulón». Getafe CF (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  32. «Getafe complete signing of Jaime Mata». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  33. «Real Madrid - Getafe CF, Aug 19, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  34. Miller, Nick (2018 թ․ օգոստոսի 19). «Real Madrid 2-0 Getafe: La Liga – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  35. «Celta de Vigo - Getafe CF, Oct 1, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  36. «Jaime Mata cancels out Maxi Gomez opener as Celta Vigo and Getafe draw». Football Paradise (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  37. «Córdoba CF - Getafe CF, Oct 31, 2018 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  38. «Getafe CF - Deportivo Alavés, Jan 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  39. «Getafe CF - Celta de Vigo, Feb 9, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  40. «La Liga round-up: Jaime Mata scores twice as Getafe beat Celta Vigo». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  41. «Getafe CF - Rayo Vallecano, Feb 23, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  42. 42,0 42,1 «Jaime Mata, LaLiga Santander Player of the Month for February». www.laliga.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  43. Sport (2019 թ․ մարտի 7). «Getafe's Jaime Mate named February's La Liga Player of the Month». sport (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  44. «Getafe CF - SD Huesca, Mar 9, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  45. «Jaime Mata | Football Stats | Getafe | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  46. «Valencia clinch Champions League spot, Getafe in Europa League». euronews (անգլերեն). 2019 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  47. «La Liga 2018-19». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  48. «Getafe CF - Athletic Bilbao, Aug 24, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  49. «Getafe CF - Trabzonspor, Sep 19, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  50. «Getafe vs Trabzonspor». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  51. «Real Sociedad - Getafe CF, Oct 6, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  52. «Eight unexpected players in the Spain squad». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  53. Simpson, Christopher. «Isco, Diego Costa Excluded from Luis Enrique's Spain Squad, Jaime Mata Called Up». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  54. «Spain boss Luis Enrique names new-look squad | Football Espana». football-espana.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  55. «Isco, Koke and Saul out as Luis Enrique names experimental Spain squad». euronews (անգլերեն). 2019 թ․ մարտի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  56. «Spain - Norway, Mar 23, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  57. «Spain get campaign underway with a victory over Norway». AS.com (անգլերեն). 2019 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  58. 58,0 58,1 «Mata». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խայմե Մատա» հոդվածին։