Խազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խազերից)

Խազեր, հայկական միջնադարյան երաժշտության գրության նշաններ, որոնցով տարբեր համակարգերում, տարբեր մանրամասնությամբ հաստատագրվել են հոգևոր, մասամբ աշխարհիկ երգեր։ Բնույթով հարում են նեմային գրության նշաններին, սակայն ձևերով, անվանումներով և նշանակությամբ ինքնուրույն են։

Բովանդակություն

Կիրառում [խմբագրել]

Գրվել են տողից վեր՝ եթե մեկ վանկին մեկ-երկու խազ է ընկնում և տողում եթե մեկ վանկի խազերը շատ են։ Լայն առումով խազերի մեջ ընդգրկված են նաև հայերենի առոգանության և տրոհության նշանները, այբուբենի այն բաղաձայներն ու կիսաձայնը, որոնք երաժշտական համակարգում կիրառվել են որպես լրացուցիչ նշումներ և մոնոդիկ երաժշտական ձայնեղանակների տառային նշումները, որ կոչվել են «Բանալի խազեր»։ Խազերի քանակը, ձևերը, անվանումները և դրանց վերագրված նշնակությունները ժամանակի ընթացքում փոփոխվել են։ խազերից մի քանիսը հետագայում օգտագործվել են նոր հայկական նոտագրության համակարգում։[1]

Անվան ծագումնաբանություն [խմբագրել]

Ըստ Հրաչյա Աճառյանի խազ բառը փոխառվել է Կովկասյան լեզուներից, և նշանակում է «գիծ, գիր, ձայնագրական նշան, սյունի կամ ձեռքի ակոսաձև գծերը, նետի վարի ծայրի ճեղքը»։ Նույն բառից է գալիս «խազել» բայը, որը նշանակում է «գծել» կամ «մարմինը ճղել, ճեղքել»։[2]

Տես նաև [խմբագրել]

Ծանուցումներ [խմբագրել]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
  2. Հրաչեայ Աճառեան (1926)։ Հայերէն արմատական բառարան։ Երևանի Համալսարանի Հրատարակչութիւն։ 

Արտաքին հղումներ [խմբագրել]