Նոր հայկական նոտագրություն
Նոր հայկական ձայնագրությունը հայկական նոտագրման համակարգ է, որը ստեղծել է Համբարձում Լիմոնջյանը, հին հայկական ձայնագրության՝ խազերի հիման վրա: Նրա նեմային նշանները հնարավորություն են տալիս մեղեդին գրել շարականի տողերի միջև՝ հեշտացնելով երգեցողությունը:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
16-րդ դարից հետո հայկական խազագիր նոտագրությունը հետզհետե բարդանում է, և ապա անհասկանալի է դառնում եկեղեցական երաժիշտներին: 19-րդ դարի սկզբում՝ այն բարեփոխվում է Պապա Համբարձում Լիմոնջյանի միջոցով 1813-15 թվականներին: Համակարգի փոփոխման պատճառներից էին նոտագրման համակարգը սովորելու և օգտագործման համար ավելի հեշտ դարձնելը, և հին խազագրության տարրերից օգտվելը:
Կոմիտասն իր ուսումնասիրական և հայկական ժողովրդական երաժշտության ուղևորություններում, հիմնականում օգտագործել է նոտագրության այս համակարգը:
Նոր հայկական ձայնագրությունը այժմ դասավանդվում է Երևանի պետական կոնսերվատորիայում, Գևորգյան Ճեմարանում, և ուրիշ երաժշտական հիմնարկություններում:[1]
Տես նաև [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ «Խազ (անգլերեն)»։ http://www.armeniapedia.org/index.php?title=Khaz։ Վերցված է 2009-10-21։