Լև Դումբրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Դումբրովա
փետրվարի 21, 1865(1865-02-21) - ապրիլի 13, 1917(1917-04-13) (52 տարեկան)
ԾննդավայրՊոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՌուսական կայսրություն
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան

Լև Դումբրովա (ռուս.՝ Лев Трофимович Думброва (Думбров)[1], փետրվարի 21, 1865(1865-02-21), Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1917(1917-04-13), Ռուսական կայսրություն), ռուս զորապետ, գեներալ-մայոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Դումբրովան ծնվել է 1865 թվականի փետրվարի 21-ին (նոր տոմարով մարտի 5-ին), եղել է Պոդոլսկի նահանգի քաղքենի ազնվականներից։ Քիշինևի 2-րդ գավառական ուսումնարանն ավարտելուց հետո 1882 թվականին ռազմական ծառայության է անցել որպես 3-րդ կարգի հոժարակամ շարքային զինվոր 54-րդ Մինսկի Բոլգարսկի Ցարի հետևակային գնդում։ Նույն տարվա օգոստոսին ընդունվել է Օդեսայի հետևակային յունկերական ուսումնարանի նախապատրաստական դասարան։ Ուսումնարանի գիտության դասընթացն ավարտելուց հետո 1885 թվականին ստացել է ենթապրապորշչիկի կոչում և գործուղվել իր գունդ։

1886 թվականի փետրվարին Լև Տրոֆիմովիչը ստացել է պոդպորուչիկի կոչում և փոխադրվել Ժիտոմիրի 56-րդ հետևակային գունդ` զբաղեցնելով 1-ին գումարտակի համհարզի և գնդի զինանոցի վարիչի պաշտոնը։ 1896 թվականին փորձել է ընդունվել գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիա, սակայն ձախողվել է։ Հաջորդ տարի պորուչիկ Դումբրովը նորից է փորձել ընդունվել ակադեմիա, սակայն կրկին ձախողվել է։ 1898 թվականին երրորդ փորձով հանձնել է ընդունելության քննությունները և հայտնվել ակադեմիայի ունկնդիրների շարքում։ 1901 թվականին ավարտել է լրացուցիչ դասընթացները և «գիտության մեջ գերազանց հաջողությունների» համար ստացել կապիտանի կոչում։ Ավարտելուց հետո ծառայության է նշանակվել Գլխավոր շտաբի Կովկասյան ռազմական օկրուգի շտաբում։

1904 թվականի նոյեմբերին ծառայության է նշանակվել Գլխավոր Շտաբում, 1906 թվականին՝ Գերագույն շտաբի գլխավոր վարչությունում։ 1908 թվականի դեկտեմբերին գերազանց ծառայության համար ստացել է գնդապետի կոչում։ 1909 թվականին Լյուբլինյան 59-րդ հետևակային գնդում անցել է գումարտակի հրամանատարական ցենզ և 1910 թվականի հոկտեմբերի 5-ին Գերագույնի հրամանով նշանակվել 48-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում Դումբրովան եղել է Ռիմնիկի 192-րդ հետևակային գնդի ժամանակավոր հրամանատար, 1914 թվականին նշանակվել է 34-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ[2], 1915 թվականի մարտի 4-ին ստանձնել է 311-րդ Կրեմենեցկի հետևակային գնդի հրամանատարությունը։ 1915 թվականի հուլիսի 5-ին մարտական հաջողությունների համար ստացել է գեներալ-մայորի կոչում[3]։ 1916 թվականի մարտի 5-ին նշանակվել է 28-րդ հետևակային դիվիզիայի շտաբի պետ` փոխադրվելով Գերագույն շտաբ։

1916 թվականի փետրվարի 29-ից գտնվել է Պետրոգրադի ռազմական օկրուգի պահեստազորում (այլ տվյալներով հաշվառված է եղել Կիևյան ռազմական օկրուգի շտաբի բանակային հետևակի ռեզերվում)։

1917 թվականի ապրիլի 13-ին (նոր տոմարով ապրիլի 26-ին) հանկարծամահ է եղել[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով (1915 թվականի դեկտեմբերի 30-ին)
  • Պարգևատրվել է Ռուսական կայսրության այլ շքանշաններով, այդ թվում սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանով (1894 թ.) և սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշանով (1905 թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ДУМБРОВ (ДУМБРОВА) Лев Трофимович (21.2(5.3).1865 — 13(26).4.1917)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
  2. 49 пехотная дивизия -> 192-й пехотный Рымникский полк
  3. Генералитет российской императорской армии и флота

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]