Լևոն I (Աբխազիայի արքա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն I (այլ կիրառումներ)
Լևոն I
ლეონ II
Աբխազիայի արքա
Իշխանություն736-767
Մահացել է՝767
ՏոհմԱնոսիդներ
ԵրեխաներԼևոն II և Թեոդոսիոս II
Հավատքքրիստոնեություն

Լևոն I (վրաց.՝ ლეონ I), Աբխազիայի իշխան (էրիսթավի) 745-767 թվականներին, Կոստանդին II-ի եղբայրը[1]։ Եղել է Բյուզանդիայի կայսեր վասալը։ Աբխազական արքաների դիվանում նա նշվում է որպես 8-րդ դարի առաջին կեսի իշխան։

Լևոն I-ի կառավարման տարիներին աբխազները համառ պայքար են մղել արաբ նվաճողների դեմ, և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Իբերիայի և Կախեթի իշխանությունների հետ։ Լևոնը օգնության խնդրանքով դիմում է Բյուզանդիայի Լևոն III Իսավրացի կայսրին՝ Օմայյան խալիֆայության դեմ պայքարելու համար։ Կայսրը համաձայնում է, բայց փոխարենը պահանջում ճանաչել իր գերիշխանությունը։ Լևոն I-ի իշխանությունը տարածվելու էր ոչ միայն Աբխազիայի, այլև շրջակա գավառների վրա։ Կախեթի իշխան Արչիլը իր եղբոր դստեր Գուրանդուխտին կնության է տալիս Լևոն իշխանին։

735 թվականի արաբական արշավանքից հետո Աբխազիան ավերածությունների է ենթարկվում։ Վրաց-աբխազական միացյալ բանակը կարողանում է հակահարված տալ արաբներին[2]։

Լևոն I-ի իշխանության տարիները հզորացման ժամանակաշրջան էին երկրի համար։ Բացի քաղաքական կայունությունից, Աբխազիայում և Արևելյան Վրաստանում վերջնականապես ամրապնդվում է ուղղափառ քրիստոնեությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au XIXe siècle : Tables généalogiques et chronologiques, Rome,‎ 1990
  2. Анчабадзе З. В., Из истории средневековой Абхазии (VI - XVII вв), Сух., 1959
Նախորդող
Կոստանդին II 730-745
Աբխազիայի արքա
Լևոն I

745-767
Հաջորդող
Լևոն II 767-811