Լևոն Մանուկյան (արձակագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մանուկյան (այլ կիրառումներ)
Լևոն Մանուկյան
Ծնվել է1938 հուլիսի 14
ԾննդավայրԹորոսգյուղ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 5, 1992(1992-03-05) (տարիքը 53)
Վախճանի վայրԵրևան
Մասնագիտությունխմբագիր և արձակագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՇիրակի պետական համալսարան (1960)
Լևոն Մանուկյան Վիքիդարանում

Լևոն Խանաևի Մանուկյան (հուլիսի 14, 1938(1938-07-14), Թորոսգյուղ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 5, 1992(1992-03-05), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Մանուկյանը ծնվել է 1938 թվականին, Թորոս գյուղում։ 1960 թվականին ավարտել է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտը։ 1965-1968 թվականներին ՀԼԿԵՄ Ամասիայի շրջկոմի առաջին քարտուղար, 1968-1970 թվականներին ՀԼԿԵՄ կենտկոմի բաժնի վարիչ, 1970-1985 թվականներին՝ «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր, 1985-1992 թվականներին՝ «Արմենպրեսի» փոխտնօրեն[1][2][3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակ (1984)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մի սովորական օր» (1971)։
  • «Ցտեսություն, Լիլիկ» (1973)։
  • «Եռանկյունի տիեզերք» (1977)։
  • «Ծննդյան յոթ օր» (1982)։
  • «Լեռան մյուս կողմում» (1985)։
  • «Մասսյաց գիրք» (1990)։
  • «Հոգու խճանկար», 1983 թվական, հրապարակախոսական հոդվածների ժողովածու։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «AV Production - Լևոն Մանուկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Մանուկյան Լևոն | armenianlanguage.am». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Լևոն Մանուկյան (արձակագիր)