Լքված տիկնիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լքված տիկնիկը
La Poupée abandonnée
տեսակգեղանկար
նկարիչՍյուզաննա Վալադոն[1]
տարի1921[1]
բարձրություն129 սանտիմետր
լայնություն83 սանտիմետր
ժանրնյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԿանացի արվեստի ազգային թանգարան
հավաքածուԿանացի արվեստի ազգային թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 The Abandoned Doll by Suzanne Valadon Վիքիպահեստում

Լքված տիկնիկը (ֆր.՝ La Poupée abandonnée), Սյուզաննա Վալադոնի 1921 թվականի յուղանկարը։ Նկարը հանդիսանում է Վալադոնի հասուն շրջանի վառ օրինակ։ Գտնվում է Վաշինգտոնի Կանացի արվեստի ազգային թանգարանի հավաքածուում[2]։

Նկարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը Սյուզաննա Վալադոնի նյու ժանրի նկարներից է։ «Լքված տիկնիկը» Մարի Կոլայի (ֆր.՝ Marie Cola) և նրա դստեր Ժիլբերտայի՝ Վալադոնի զարմուհու, երկու զույգ դիմանկարներից մեկն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի թեման միանշանակ չէ։ Նկարի կենտրոնում աղջիկ է դեռևս մանկական սանրվածքով, իսկ նրա առաջ՝ նկարի առաջին պլանում գետնին նետված տիկնիկ է։ Աղջիկը սեռական հասունության է հասել և միանշանակ չէ, թե նրա մարմինը սրբիչով մաքրող կինը մայրն է, թե պոռնկատան տիրուհին։ Աղջիկը երկտեղանի մահճակալին է նստած ու շրջված իրեն է զննում ձեռքի փոքր հայելու մեջ։ Անհայտ է, թե կողքին նստած՝ լիովին հագնված կինը աղջկան օգնում է հաղթահարել անցումային շրջանի խնդիրները, թե նախապատրաստում է նրան կին դառնալու։ Գործողությունը կատարվում է շատ փոքր սենյակում։ Հեղինակը նկարի սյուժեի իմաստը բացատրող ոչ մի հուշում չի տալիս։

Տիկնիկն ու աղջիկը նույն՝ մեծ ժապավենով սանրվածքն ունեն։ Տիկնիկը նետված է և խորհրդանշում է մանկությանը հրաժեշտ տալը։ Դիտողին մնում է միայն գուշակել, թե աղջկան ինչ ճակատագիր է սպասում մեծահասակների աշխարհում[2]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը Սյուզաննա Վալադոնի հասուն շրջանի գործերից է՝ վառ գույներով, մուգ ընգծումներով։ Մարմինների դիրքերը տարօրինակ են, ինչ-որ առումով անհարմար, պարզեցված և աղճաճված անատոմիայով։ Նման գծեր հանդիպում են Պոլ Գոգենի և Անրի Մատիսի մոտ, բայց Վալադոնը հերքում էր որևէ ազդեցություն այլ նկարիչներից, և միշտ խուսափել է իր ստեղծագործությունների ոճի դասակարգումից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://nmwa.org/works/abandoned-doll
  2. 2,0 2,1 «The Abandoned Doll». nmwa.org. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.