«Լռություն» (ռուս.՝ «Тишина», ղազ.՝ «Тыныштық»), 1960 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Կարպովը «Ղազախֆիլմ» կինոստուդիայում[1]։
Ծեր մեքենավար Խակիմ Օսպանովին նշանակում են «Լռություն» փոքր կայարանի պետի պաշտոնում, որպեսզի նա հանգիստ աշխատի մինչև թոշակի անցնելը։ Բայց Օսպանովի բնավորությանը հատուկ չէ հանգիստ վայրում նստելը. նա գնում է գրասենյակ՝այդ աշխատանքից հրաժարվելու համար, սակայն անցնող կայարանում մեկ րոպեով դուրս է գալիս, և մնում է... Շատ ժամանակ չպահանջվեց, որ նա իմանար, որ «Լռությունն» այնքան էլ հանգիստ վայր չէ։ Եվ այստեղ շատ խնդիրներ ու հոգսեր կան։ Երիտասարդները երազում են երեկոյան դպրոց բացելու մասին։ Կայարանի հերթապահը Նարտայը երազում է սխրանքների մասին։ Օսպանովը ներքաշվում է կայարանում գործերի և իրադարձությունների շրջապտույտի մեջ։ Նա ոչ միայն հասնում է երեկոյան դպրոցի բացմանը, այլև ինքն է սկսում դասավանդել այնտեղ՝ իր փորձը փոխանցելով երիտասարդներին։ Եվ երբ մոտակայքում կառուցվող գործարանի համար բեռների հոսքը սկսում է ստացվել կայարանում, Օսպանովը բոլորովին մոռանում է լռության մասին «Լռություն» կայարանում։