Լուսիլա Գամերո դե Մեդինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսիլա Գամերո դե Մեդինա
իսպ.՝ Lucila Gamero de Medina
Ծնվել էհունիսի 12, 1873(1873-06-12)
ԾննդավայրԴանլի, El Paraíso Department, Հոնդուրաս
Վախճանվել էհունվարի 23, 1964(1964-01-23) (90 տարեկան)
Վախճանի վայրՏեգուսիգալպա, Հոնդուրաս
Մասնագիտությունվիպասան, սուֆրաժիստ, գրող, իրավապաշտպան և բժիշկ
Լեզուիսպաներեն
Քաղաքացիություն Հոնդուրաս
Ուշագրավ աշխատանքներBlanca Olmedo?

Լուսիլա Գամերո դե Մեդինա (իսպ.՝ Lucila Gamero de Medina, հունիսի 12, 1873(1873-06-12), Դանլի, El Paraíso Department, Հոնդուրաս - հունվարի 23, 1964(1964-01-23), Տեգուսիգալպա, Հոնդուրաս), հոնդուրասցի ռոմանտիկ վիպասան։ Առաջին կինն է Հոնդուրասում, որը գրական ստեղծագործություն է գրել և առաջին կինը Կենտրոնական Ամերիկայում, որը վեպեր է հրապարակել։ Քննադատ, գրող Լուիս Մարին Օտերոն նրան անվանել է «Հոնդուրասի գրականության մեծն տիկին»։ Լուսիլա Գամերո դե Մեդինան ուսանել է բժշկություն և դեղագործություն և, չնայած համալսարանում սովորելու խոչընդոտներին, բժշկության ֆակուլտետի դեկանից ստացել է բժշկության և վիրաբուժության դիպլոմ։ Նա ղեկավարել է հիվանդանոց, եղել է տեղական բաժնի բուժաշխատող։ Բացի բժշկական և գրական գործունեությունից, Գամերոն եղել է ակտիվ ֆեմինիստ, սուֆրաժիստ, մասնակցել է կոնֆերանսների, ինչպես նաև Հոնդուրասի կանանց կոմիտեի (Comité Femenino Hondureño) հիմնադրման աշխատանքներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսիլա Գամերո դե Մեդինան ծնվել է 1873 թվականի հունիսի 12-ին Հոնդուրասի Դանլի մունիցիպալիտետում՝ Մանուել Գամերոյի և Կամիլա Մոնկադայի ընտանիքում[1]։ Միջնակարգ կրթությունը ստացել է Կրթության քոլեջում[2] և ցանկացել է արտերկրում բժշկություն ուսանել, սակայն նրան արգելել են[3]։ Լուսիլայի հայրը, ով բժիշկ էր, նրան բժշկություն է սովորեցրել, և նա ուսանել է և՛ բժշկություն, և՛ դեղագործություն[4]՝ աշխատելով հոր կլինիկայում և ընտանեկան դեղատանը[3]։ Ավելի ուշ Բժշկական ֆակուլտետի դեկան Դոկտոր Մանուել Գ. Սունգայի կողմից ստացել է բժշկության և վիրաբուժության դիպլոմ[1]։ 1924 թվականին նշանակվել է Դանլի հիվանդանոցի ղեկավար, 1930 թվականից եղել է El Paraíso Department-ի առողջապահական տեսուչ[2]։

Գրել սկսել է մանուկ հասակից[5]՝ 1891 թվականից տպագրվելով La Juventud Hondureña (Հոնդուրասյան երիտասարդություն)[1]։ Գամերոն առաջին հոնդուրասցի կինն է, որի Amalia Montiel վեպը 1892 թվականին տպագրվել է[1][4] El Pensamiento շաբաթաթերթում[3]։ Երկրորդ վեպը՝ Adriana and Margarita (1893), Հոնդուրասում տպագրված առաջին վեպն է[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amelia Montiel (1892)
  • Adriana y Margarita (1893)
  • Páginas del Corazón (1897)
  • Blanca Olmedo (1908)
  • Betina (1941)
  • Aída, novela regional (1948)
  • Amor Exótico (1954)
  • La Secretaria (1954)
  • El Dolor de Amar (1955)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gaitán, Nery Alexis (2014 թ․ մայիսի 18). «Lucila Gamero de Medina en su condición de libre-pensadora» (Spanish). Tegucigalpa, Honduras: La Tribuna. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Who's Who in Latin America: A Biographical Dictionary of the Outstanding Living Men and Women of Spanish America and Brazil. Stanford, California: Stanford University Press. 1935. էջ 244. ISBN 978-0-8047-2315-2. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 Rodriguez, Glenda Veronica. «Lucila Gamero de Medina». Honduras Escribe (Spanish). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Alvarenga, Carlos (2013 թ․ դեկտեմբերի 9). «Año Académico 2014 Lucila Gamero de Medina: Más Allá de Blanca Olmedo» (Spanish). Tegucigalpa, Honduras: Presencia Universitaria. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Gamero, Roberto (1973 թ․ հունիսի 12). «Biografía de Lucila Gamero de Medina». Nacer en Honduras (Spanish). Danli, Honduras: Nacer en Honduras. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]