Լուսային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսային կլիմա, բնական լուսավորության ռեժիմ, որն ստեղծվում է ուղիղ ու ցրված արեգակնային ճառագայթմամբ։ Լուսավորության ինտենսիվությունը, տևողությունը և լույսի սպեկտրային կազմը կախված են տեղանքի աշխարհագրական լայնությունից, ծովի մակերևույթից ունեցած բարձրությունից, տարվա եղանակից, ամպամածությունից, մթնոլորտի աղտոտվածությունից և այլն։ Ցանքերի ու տնկարկների լուսային կլիման կախված է նաև դրանց խտությունից ու կառուցվածքից, ցանքի տերևային ու դաշտի մակերեսների հարաբերությունից, տերևների տարածական կողմնորոշումից և այլն։

Լուսային կլիման զգալի ազդեցություն ունի բաց գրունտում, ինչպես նաև ջերմոցներում ու ջերմատներում բույսերի լուսասինթեզի վրա։ Լուսային կլիման հաշվի են առնում բնակելի, անասնապահական, արդյունաբերական շինությունների նախագծման ժամանակ։ Լուսային կլիմայի ռեժիմն ուսումնասիրում են բազմամյա օդերևութաբանական դիտարկումների հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։