Լուի Պիեռ Անրիկել-Դյուպոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Պիեռ Անրիկել-Դյուպոն
ֆր.՝ Louis-Pierre Henriquel-Dupont
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1797(1797-06-13)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա[4]
Մահացել էհունվարի 20, 1892(1892-01-20)[1][2][3][…] (94 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց
Մասնագիտությունփորագրիչ
Ծնողներհայր՝ Joseph-Pierre Henriquel-Dupont?
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա, Գեղեցիկ արվեստների ակադեմիա և Société française de gravure?
 Louis-Pierre Henriquel-Dupont Վիքիպահեստում

Լուի Պիեռ Անրիկել-Դյուպոն, կամ Լուի Պիեռ Հենրիկել-Դյուպոն (ֆր.՝ Louis-Pierre Henriquel-Dupont, հունիսի 13, 1797(1797-06-13)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա[4] - հունվարի 20, 1892(1892-01-20)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի փորագրող, XIX դարի հայտնի ֆրանսիացի քանդակագործներից մեկը։ Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր (1849 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Պիեռ Անրիկել-Դյուպոնը մինչև 17 տարեկանը սովորել է Ֆրանսիայի ազգային բարձրակարգ գեղարվեստի դպրոցում՝ Պ․ Գերենի մոտ, մտադրվելով նվիրվել նկարչությանը, բայց հետո նա անցում կատարեց քանդակագործությանը, որտեղ իր ուսուցիչն էր հռչակավոր Շառլ Բերվիկան։

1816 և 1818 թվականներին իր քանդակներով կրկնակի անգամ զբաղեցրեց առաջին հորիզոնականը, որը հնարավորություն տվեց բացել իր սեփական արվեստանոցը և ուսումնասիրել փորագրության գրաֆիկայի նոր ոճեր։

1818 թվականից նա աշխատել է հիմնականում նկարազարդ գրքերի հրատարակիչների համար, իսկ լուրջ աշխատանքով հանրությանը ներկայացել է միայն 1822 թվականին, հատկապես Անտոնիս վան Դեյքի դիմանկարի փորագրությունից հետո։ Հենց այդ էստամպին հետևեց երկար մի ուրիշ շարքեր, որոնք կատարվում էին հիմնականում գծային ձևով և առանձնանում բնօրինակների փոխանցման հավատարմությամբ, փորիչի մաքրությամբ ու փափկությամբ, և ընդհանրապես կատարման ձևով։ Ժ․ Օդրանի ազդեցության տակ նա ձգտում էր դեպի «Կենդանի, պարզ և սրամիտ ուղղին»։

1849 թվականից ֆրանսիական ինստիտուտի անդամ էր, իսկ 1863 թվականից փորագրություն էր դասավանդում Փարիզի գեղարվեստի դպրոցում։ Իր աշակերտներից էր նաև Շարլ Ալբեր Վալտները։

1871 թվականին ընտրվեց Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի նախագահ։

Նկարչի հազարավոր ստեղծագործություններից հատկապես նշանավոր են։

  • «Լորդ Ստաֆֆորտի թափորը դեպի կախաղան» Պոլ Դելարոշի կտավից,
  • «Կրոմվելը Կառլ I-ի դագաղի մոտ» Պոլ Դելարոշի կտավից,
  • «Հիսուս Քրիստոսի ճաշը Ղուկաս և Կլեոպաս քարոզիչների հետ Էմմաուսի ճանապարհին» Պաոլո Վերոնեզեի կտավից,
  • «Սբ․ Եկատերինայի նշանդրեքը» Կոռեջոի կտավից,
  • «Քրիստոս մխիթարիչ» Արի Շեֆֆերի կտավից,
  • «Գուստավ I Վազի հրաժարականը» Լուի Էրսանի կտավից,
  • «Հեմիցիկլ» Փարիզի Գեղարվեստի դպրոցի վիթխարի պատին՝ Պ. Դելարոշի նկարից, որի համար ծախսվել է մի քանի տարիներ։

Նրա փորագրած դիմանկարներից շատերը նույնպես հրաշալի են[5]։

Դյուպոնը թաղված է Ֆարիզի Մոնպառնասի գերեզմանատանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Генрикель-Дюпон, Луи-Пьер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Պիեռ Անրիկել-Դյուպոն» հոդվածին։