Լուիս Ալմագրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմես
Luisalmagro.jpg
Ուրուգվայ արտաքին գործերի նախարար
Ստանձնեց պաշտոնը՝ 2010
Կուսակցություն՝ Ֆրենտե Ամպլիո
Ծննդյան օր՝ Հունիս 1, 1963
Ծննդավայր՝ Ուրուգվայ

Լուիս Լեոնարդո Ալմագրո Լեմես, մասնագիտությամբ իրավաբան, քաղաքական գործիչ և դիվանագետ, 2010 թվականից՝ Ուրուգվայի արտաքին գործերի նախարար։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1963 թվականին Պայսանդու քաղաքում։ 1987-ին ավարտել է Մոնտեվիդիոյի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը իսկ 1988 թվականին ստացել դիվանագիտության դասընթացներ։ Դիվանագիտական կարիերան սկսել է նույն թվականին նշանակվելով Ուրուգվայի դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Հետագայում զբաղեցրել է մի շարք պաշտոններ այլ երկրներում Ուրուգվայի դիվանագիտական հաստատություններում, մասնավորապես՝ Իրանի իսլամական Հանրապետությունում, ԳՖՀ-ում և այլն։

Տեսակետներ ԼՂՀ վերաբերյալ[խմբագրել]

2011 թ. սեպտեմբերի 9-ին Հարավային Ամերիկայում «Հայ Դատի» հանձնաժողովի և Ուրուգվայ-Հայաստան խորհրդարանական խմբի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ, որը նվիրված էր հայ-ուրուգվայական հարաբերություններին, Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ կողմ է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը։ Լուիս Ալմագրոն, մասնավորապես, ասել է. «Անձնապես հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է ու սերտորեն կապված է մնում Հայաստանի հետ՝ իր հայ բնակչությամբ: Լավագույն ուղին կամ Լեռնային Ղարաբաղի անկախությունն է, կամ` ապագային, Հայաստանի հետ կցումը։»[1]

ԱԳ նախարարը նշել է նաև, որ քննարկվում է հակամարտության վերաբերյալ իր պետության դիրքորոշման հարցը և սա իր անձնական տեսակետն է։

Աղբյուրներ[խմբագրել]

Commons-logo.svg