Լորան Քասսեգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորան Քասսեգրեն
ֆր.՝ Laurent Cassegrain
Ծնվել էմոտ 1629[1]
Ֆրանսիա Շարտր, Ֆրանսիա
Մահացել էօգոստոսի 30, 1693(1693-08-30)[1]
Chaudon[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունաստղագետ և ֆիզիկոս
Գործունեության ոլորտօպտիկա
Պաշտոն(ներ)ուսուցիչ և parochus?
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
 Laurent Cassegrain Վիքիպահեստում
Ռեֆլեկտորի սխեման

Լորան Քասսեգրեն (ֆր.՝ Laurent Cassegrain, մոտ 1629[1], մոտ Շարտր[1] - օգոստոսի 30, 1693(1693-08-30)[1], Chaudon[1]), ֆրանսիացի կաթոլիկ քահանա և օպտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շարտրում (Էր և Լուարի և դեպարտամենտում) մոտ 1629 թվականին (ճշգրիտ ծննդյան ամսաթիվը անհայտ է)։ Նրա կյանքի մասին շատ քիչ հավաստի տեղեկություններ կան։ Վարկած կա, որ նա եղել է ֆիզիկայի պրոֆեսոր և դասավանդել է Քոլլեժ-դե-Շարթրում, մեկ այլ վարկածի համաձայն Լորանը եղել էր քանդակագործ և Լյուդովիկոս XIV-ի ձուլորդը։

Ստույգ հայտնի է, որ 1672 թվականի ապրիլի 25-ին փարիզյան հանդիպման ժամանակ, ներկայացված էր Մեգոֆոնների մասին Քասսեգրենի տրակտատը։ Տրակտատում նաև ներկայացված էր, որ Քասսեգրենը մշակել է հեռադիտակ-ռեֆլեկտորի սխեմա, որը տարբերվում էր նախկին առաջադրվածից Նոյւտոնի կողմից։ Քասսեգրենի սխեմայում երկրորդական հայելին այնպես է տեղադրված, որ հավաքում է օբյեկտիվից ճառագայթներ մինչև ֆոկուսին հասնելը և արտացոլում ակնապակու մեջ՝ օբյեկտիվի կենտրոնական անցքով։ Նրա սխեման մի շարք առավելություններ ունի։ Նրանում մասնակիորեն կոմպենսացվում է մակերեսային շեղումը, ինչի շնորհիվ այն սկսել է լայնորեն կիրառվել մեծ աստղադիտակների ստեղծման համար։

Նրա պատվին անվանել են խառնարան լուսնի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Աստղագետների կենսագրական հանրագիտարանSpringer Science+Business Media, 2007.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]