Լոռիս-Մելիքովի փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Լոռիս-Մելիքով
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Էրեբունի վարչական շրջան
Երկարություն650
ՍկիզբՄիչուրինի փողոց
ԱվարտՌոստովյան փողոց

Լոռիս-Մելիքովի փողոց, փողոց Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվում է Միչուրինի փողոցի №№18ա և 20 շենքերի մոտից, ձգվում հարավարևմտյան ուղղությամբ, հատում Սասունցի Դավթի փողոցը և հասնում Ռոստովյան փողոցի №№15 և 17 շենքերի մոտ։ Գտնվում է Մուրացանի և Բելինսկու փողոցների միջև։

Խորհրդային տարիներին սկզբում կոչվել է Անդրֆեդերացիայի 6-րդ փողոց։ Այնուհետև, ի պատիվ ռուս բանաստեղծ Նիկոլայ Նեկրասովի, վերանվանվել է Նեկրասովի փողոց։ Ներկայիս անվանումն ստացել է ի պատիվ Ռուսական կայսրության հայազգի ռազմական և պետական գործիչ Միքայել Լոռիս-Մելիքովի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  • Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։