Լոնդոնում Իսրայելի դեսպանատան պայթյուն (1994)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնում Իսրայելի դեսպանատան պայթյուն
1994 London Israeli Embassy bombing
Լոնդոնում Իսրայելի դեսպանատունը
Տեսակմեքենայի պայթյուն
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Գրոհի վայրԼոնդոն
ՏեղադրանքԲելֆոուր հաուսում (Ֆինչլի)
Գրոհի նպատակEmbassy of Israel, London?
Տարեթիվ1994
Զոհվածներ0
Վիրավորներ20
ԱհաբեկիչներԱլամի և Բոթմեհ
Կասկածյալչեն հայտնաբերվել
51°30′10″ հս․ լ. 0°11′20″ ամ. ե.HGЯO

1994 թվականին Լոնդոնում գտնվող Իսրայելի դեսպանատան ռմբակոծություն, 1994 թվականի հուլիսի 26-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակում Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում գտնվող Իսրայելի դեսպանատան վրա։ Քսան քաղաքացի վիրավորվել էր։ Երկրորդ ռումբը պայթեցվել է Իսրայելում հրեական բարեգործական հաստատության կողմից գրավված տարածքներից մեկում՝ Բելֆոուր հաուսում (Ֆինչլի)[1]։

Հարձակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեսպանատան դիմաց կայանված 20-ից 30 ֆունտ (9,1-ից 13,6 կգ) պայթուցիկով լիցքավորված ավտոմեքենան պայթել է վարորդի հեռանալուց րոպեներ անց։ Պայթյունը, որը պատճառել է համատարած վնասներ, լսելի եղել մեկ մող հեռավորության վրա։ Բացի դեսպանատան վնասներից, պայթել էին նաև մոտակա խանութների պատուհանները։ Պայթյունը տեղի էր ունեցել Հորդանանի արքա Հուսեյն I Իբն Թալալի և Իսրայելի վարչապետ Իցհակ Ռաբինի հանդիպումից մեկ օր հետո, երբ նրանք հանդիպել էին՝ քննարկման համար Հորդանան-Իսրայել խաղաղության դաշինքը[2]։

Տասներեք ժամ անց ևս մեկ ռումբերով լեցուն մեքենա է պայթել Բեֆոուր հաուսի մոտակայքում, որն այդ ժամանակ Լոնդոնի շտաբն էր հրեական խոշորագույն բարեգործական կազմակերպություններից մեկի՝ «The United Jewish Israel Appeal» (UJIA) համար։ Արդյունքում վիրավորվել էր վեց քաղաքացի[1][3]։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե Իսրայելի դեսպանը և Բրիտանիայի փորձագետները մեղադրում էին «Իրանամետ ծայրահեղականներին, որոնք, հավանաբար, գալիս են Լիբանանում հիմնված Հեզբոլլահ քաղաքական կուսակցությունից»[2]։ Խումբը, որն իրեն անվանում էր «Պաղեստինի դիմադրության Ջաֆֆա խումբ», երկու պայթյունների համար էլ պատասխանատվություն էր կրում[1]։

1995 թվականի հունվարին Լոնդոնում հինգ պաղեստինցի էր ձերբակալվել, որոնք կասկածվում էին ռմբակածության մեջ։ 1996 թվականի դեկտեմբերին նրանցից երկուսը՝ Ջավադ Բոթմեհն ու Սամար Ալամին, որոնք երկուսն էլ ՄԹ-ում ուսումնասիրել էին գիտությունը, մեղավոր էին ճանաչվել Հին Բեյլիում «պայթյուններ առաջացնելու դավադրության» համար։ Նրանք դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, իսկ 2001-ին նրանց բողոքարկումը մերժվել էր[4]։

Բոթմեհն բանտից դուրս էր եկել 2008 թվականին[5]։

MI5-ի նախկին գործակալ Դեյվիդ Շեյլերը հայտարարել է, որ բրիտանական անվտանգության ծառայությունները նախազգուշացվել են դեսպանատան վրա հարձակման պլանի վերաբերյալ, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Թագավորական դատաքննական ծառայությունն ուշ հաստատել էր, որ ստացվել է նախազգուշացում, չնայած դա վերաբերել էր մարդկանց, որոնք չէին կասկածվում ռմբակոծություն իրականացնելու մեջ[6]։

Դատապարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամար Ալամին լիբանանցի-պաղեստինցի կին և բանկիրի աղջիկ է, քիմիական ինժեներության բակալավրի աստիճան ստացել է Լոնդոնի համալսարանական քոլեջում, իսկ մագիստրոսի կոչում ստացել է Լոնդոնի կայսերական քոլեջում[7][8]։

Ջավադ Բոթմեհը, որը Լոնդոնում բնակվող պաղեստինցի ուսանող է, Լեյսթեր համալսարանում և Լոնդոնի Քինգի քոլեջում ուսումնասիրել է էլեկտրոնային ճարտարագիտություն[9][10][11]։

Ալամին և Բոթմեհը դատապարտվել են Միացյալ Թագավորությունում պայթյուններ առաջացնելու դավադրության համար[12]։ Դատի ընթացքում Ալամին և Բոթմեհը ճանաչվել են հանցավոր խմբի անդամ, սակայն դատարանում ապաուցեցվել է, որ նրանք դեպքի վայրում չեն եղել և ոճրագործությունը իրենց կողմից չէր կատարվել[13]։ Ռմբակածության հետ կապված ոչ մի ուղղակի ապացույց չկար։ Ահաբեկչությանը մասնակից եղած ոչ մի ուրիշ կին չի հայտնաբերվել։ Դատավարության ընթացքում երկու կասկածյալներն էլ խոստովանել էին, որ իրենք փորձեր են անցկացրել տնային պայմաններում պայթուցիկ սարքեր պատրաստել և դրանք օգտագործելու միջոցով գրավյալ պաղեստինյան տարածքներում բնակվող պաղեստինցիներին տեղեկատվություն փոխանցելու։ 1996 թվականին Բոթմեհը և Ալամին դատապարտվել էին 20 տարվա ազատազրկմամբ[14]։

Զույգի բողոքարկման հայցադիմումը ավարտվել էր այն ժամանակ, երբ 2007 թվականին նրանց գործը կարճվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից։ Ապացույցների ուսումնասիրությունից հետո դատարանը եզրակացրել էր, որ արդար դատաքննության ընթացքում նրանց իրավունքը չի խախտվել[15]։

2008 թվականին՝ ազատ արձակավելուց հետո, Բոթմեհը Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանում գիտաշխատող է դարձել[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Yonah Alexander, Edgar H. Brenner (2013). Document No 24, in UK's Legal Responses to Terrorism, Routledge, p. 693
  2. 2,0 2,1 «Israel's London embassy bombed». BBC. 1994 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Bombing in London Hits Israeli Embassy». The New York Times. 1994 թ․ հուլիսի 27.
  4. «Tally Ho Bombers Lose Court Appeal». Guardian.co.uk. 2001 թ․ նոյեմբերի 1.
  5. «London Metropolitan University suspends researcher with car bomb conviction». BBC. 2013 թ․ փետրվարի 22.
  6. Taylor, Mike (2000-10-27). Shayler was right over bomb at Israeli embassy. The Independent. Retrieved 2019-07-17.
  7. «The bomber who never was». The Independent. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  8. «UK | Israel embassy bombers to appeal». BBC News. 1999 թ․ մայիսի 10. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  9. Diego Gambetta; Steffen Hertog (2016 թ․ մարտի 1). Engineers of Jihad: The Curious Connection between Violent Extremism and Education. Princeton University Press. էջ 23. ISBN 978-1-4008-8025-6.
  10. «Bombing in London Hits Israeli Embassy - NYTimes.com». nytimes.com. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  11. «BBC ON THIS DAY | 26 | 1994: Israel's London embassy bombed». news.bbc.co.uk. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. Beckett, Andy (2000 թ․ հոկտեմբերի 21). «Caught in the blast». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  13. Caught in the blast . The Guardian (2000-10-21). Retrieved 2019-07-17.
  14. Campbell, By Duncan; Norton-Taylor, Richard (1999 թ․ մարտի 27). «M15 role in inquiry into Israeli embassy blast under scrutiny». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
  15. Palestinian bombers appeal fails . BBC News (2007-06-07). Retrieved 2019-07-17.
  16. «London Metropolitan University suspends researcher with car bomb conviction - BBC News». bbc.co.uk. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]