Լոնդոնի աչք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի աչքը (անգլ.՝ EDF Energy London Eye), աշխարհի ամենամեծ պտտաօղակներից մեկն է, որը գտնվում է Լոնդոնում` Թեմզա գետի հարավային ափին: Պտտաօղակը ունի 135մ բարձրություն (մոտ 45 հարկանի շենքի բարձրության), որից երևում է Լոնդոնի շքեղ համայնպատկերը: Կառույցի ճարտարապետներն են Դեյվիդ Մարքսը և Ջուլի Բուրֆիլդը: Նախագծումը տևել է 6 տարի, իսկ կառուցումը` 1 տարի (1998-1999): Կափսուլաների թիվը 32-ն է, որը խորհրդանշում է Լոնդոնի 32 շրջանները: Պարզ եղանակին Լոնդոնի աչքից կարելի է տեսնել Ֆրանսիայի ափերը: