Լյուդմիլա Բարբիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Բարբիր
Ծնվել էնոյեմբերի 30, 1982(1982-11-30) (41 տարեկան)
ԾննդավայրՉերնոգուզի, Վիժնիցայի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարան (2004)
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի և կինոդերասանուհի

Լյուդմիլա Գրիգորիի Բարբիր (ուկրաիներեն՝ Людмила Григорівна Барбір, նոյեմբերի 30, 1982(1982-11-30), Չերնոգուզի, Վիժնիցայի շրջան, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դերասանուհի և հաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդմիլան ծնվել է 1982 թվականի նոյեմբերի 30-ին Չեռնովցիի մարզի Վիժնիցայի շրջանի Չերնոգուզի գյուղում։

2004 թվականին ավարտել է Կիևի Ի. Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանը։ Աշխատել է «Ռամպա», «Բրավո», «Театр перевтілення» և այլ թատրոններում։

2007 թվականին սկսել է նկարահանվել գովազդներում։ Ըստ իր հաշվարկի այդ բնագավառում նա ունի ավելի քան 20 աշխատանք[1]։

2011-2012 թվականներին ТЕТ հեռուստաալիքով Անդրեյ Մերզլիկինի հետ վարում էին «Դավաճանության տեսություն» շոուն[2]։

2013 թվականի օգոստոսի 19-ին Ռուսլան Սենիչկիի հետ վարում էին «Նախաճաշ 1+1» հաղորդումը 1+1 հեռուստալիքով[3][4]։

Լյուդմիլա Բարբիրը մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի և սերիալների կրկնօրինակմանը, այդ թվում նաև «Ավատար», «Ռոսոմախա։ Անմահ» և «Մեր տիրուհին Վարշավայում է»[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ամուսինը այկիդոյի մարզիչ է։ 2012 թվականին ունեցել են տղա՝ Տարասան[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս Նախկին Бывшая էպիզոդ
2008 ս Ամեն ինչի համար շնորհակալ եմ քեզ За всё тебя благодарю էպիզոդ
2008 ս Հարազատ մարդիկ Родные люди էպիզոդ
2008 ս Ձգողության ուժ Сила притяжения (телесериал) էպիզոդ
2010 ս Հավատք։ Հույս։ Սեր Вера. Надежда. Любовь բուժքույր
2011 ս Պանդորի արկղ Ящик Пандоры (телесериал)
2012 ս Կանացի բժիշկ Женский доктор Սոֆյա Նեկրասովա
2012 ֆ Գրամոլի պատմությունը Истории графомана Պոլինա
2013 ֆ Տոմսեր երկու հոգու համար Билет на двоих Իրինա Կարիմովնա
2013 ֆ 1+1 Տանը 1+1 дома Սվետլանա Սվալկինա
2013-2014 ս Մեծ զգացմունքներ Большие чувства
2014 ֆ Ամեն ինչում սցենարիստն է մեղավոր Во всём виноват сценарист

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вся правда о новой ведущей «Сніданку з 1+1»: как Людмила Барбир попала на ТВ?» (ռուսերեն). teleblondinka.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  2. «В понедельник в эфире "Сніданку з 1+1" появится новая ведущая» (ռուսերեն). TCH.ua. 18 августа 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  3. «Руслан Сенічкін вестиме "Сніданок з 1+1" у парі з актрисою Людмилою Барбір» (ua). ТелеПростір. 18 серпня 2013. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «У Руслана Сенічкіна нарешті з'явилася пара» (ուկրաիներեն). 1plus1.ua. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  5. «Ольга Фреймут, Людмила Барбір і Ольга Сумська презентували Наші пані у Варшаві у Львові» (ուկրաիներեն). 1+1. 10.06.2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  6. «Телеведущая Людмила Барбир впервые показала сына и мужа» (ռուսերեն). ru.TSN.ua. 28 октября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.