Լլանան Գաթոլից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լլանան Գաթոլից
անգլ.՝ Llana of Gathol
Տեսակպատմվածքների ժողովածու
Ժանրվեպ, գիտա-ֆանտաստիկ
ՀեղինակԷդգար Ռայս Բերոուզ
ԵրկիրԱնգլիա
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1941
ՀրատարակչությունEdgar Rice Burroughs, Inc.
Հրատարակվել է1948
ՇարքԲարսում
Նախորդ«Մարսի արհեստական մարդիկ»
Հաջորդ«Ջոն Քարթեր, մարսեցի»

Լլանան Գաթոլից, Էդգար Ռայս Բերոուզի բարսումական շարքի տասներորդ վեպը։ Կազմված է չորս առանձին պատմվածքներից, որոնք 1941 թվականին հրատարակվել են «Amazing Stories» ամսագրում։ 1948 թվականին հրատարակվել է գիրք կարճ նախաբանով, որը գրվել է Ջոն Քարթերի զարմիկի՝ Էդգար Ռայս Բերոուզի անունից, ով կրկին այցելել էր իր հայտնի հորեղբայրը։ Գրքային հրատարակություններում վեպերը տպագրվել են չնչին փոփոխություններով և կոչված էին միավորելու նրանց մեկ սյուժետային հիմքով։

Բովանդակություն և սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վաղուց մահացածը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը 1941 թվականին «Amazing Stories» ամսագրի մարտի թողարկման մեջ տպագրվել է «Մումիաների քաղաք» (անգլ.՝ The City of Mummies) անվան տակ։ 1948 թվականին վերանվանվել է «Վաղուց մահացածը» (անգլ.՝ The Ancient Dead

Ջոն Քարթերը, ցանկանալով հանգստանալ արքունիքից և քաղաքականությունից, միայնակ ուղևորվում է Մարս՝ հետազոտելու լքված տարածքները։ Այս անգամ նա ցանկանում է տեսնել 500 հազար տարի առաջ ամբողջ Մարսի մի ծայրից մյուս ծայրը տիրող Հորցի՝ Օրևարների կայսրության հզոր մայրաքաղաքի փլատակները։ Չնայած նրան, որ քաղաքը լքված է, այն նշված է Մարսի բոլոր քարտեզների վրա։

Փլված քաղաքի հրապարակներից մեկում Քարթերը հանկարծ հանդիպում է կանաչ բարբարոսների հետ կռվող սպիտակ մարդու։ Փրկվածը լինում է Նայա Դան Չին (Բերոուզի մոտ Պան Դան Չի), ով լինելով օրևարների ռազմիկ շարունակում էր ապրել Հորցի միջնաբերդում և պահպանում էր իր գոյության գաղտնիքը։ Ջոն Քարթերը Հորցի գլխավորի կողմից դատապարտվում է մահվան, սակայն Նայա Դան Չին և Քարթերը Մարսի կառավարչուհուն տեղափոխում են գետնի տակ։ Սպասելով մահվան, նրանք խաղում են մարսիական շախմատ՝ ջետան, որտեղ խաղաքարերը նմանակում են Ջոն Քարթերի բարեկամներին, և օրևարը հեռակա սիրահարվում է Լլանային Գաթոլից։ Առավոտյան նրանք որոշում են հետազոտել ընդերքը, որտեղ նրանք գտնում են հին պատմական զմռսիչ Լի Ում Լոյի կենդանի դիակը։ Նրա դամբարանում հայտնաբերվում են հազարավոր տարիներ լեթարգիական քնում անցկացրած Հորցի բնակիչները և Տառայի ու Գահոնի դուստր՝ Քարթերի թոռնուհի Լլանան։ Նա Հորցում թաքնվել էր Մարսի ինքնակոչ տիրակալ, Արկտիկայում ապրող կարմիր մարսեցիների՝ պանարների կառավարիչ՝ Հին Աբտելի ոտնձգություններից խուսափելու համար։ Տեսնելով չորացած օվկիանոսի հատակը (Հորցը մի ժամանակ նավահանգիստ էր), օրևարները վերածվում են փոշու, իսկ Քարթերը, Լլանան և Նայա Դան Չին ուղևորվում են Գաթոլ՝ այլ կիսագունդ։

«Բարսումի սև ծովահենները»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը այս անունով հրատարակվել է «Amazing Stories» ամսագրի 1941 թվականի հունիսյան թողարկման մեջ։

Ցամաքած օվկիանոսի հատակով արշավի երեսունյոթերորդ օրը Ջոն Քարթերը, Լլանան և Նայա Դան Չին հանդիպում են կանաչ բարբարոսների քարավանի, և ստիպված փրկվում են փախուստով։ Սակայն նրանց բռնում են առաջնածին սև մարսեցիները և տեղափոխում Կամթոլ քաղաքը, որտեղ նրանց ստիպում են պատասխանել ինչ-որ Մեծ Մեքենայի հարցերին։ Ավելի ուշ պարզվում է, որ այդ Մեքենան հետազոտում է նյարդային համակարգի հարյուրավոր ցուցանիշներ և դրանք գրանցում է իր հիշողության մեջ։ Այսուհետև ոչ ոք չի կարող լքել Կամթոլը, քանի որ այդ մեքենան կարող է ոչնչացնել յուրաքանչյուր հեռավորության վրա բոլոր նրանց, ովքեր պատասխանել են իր հարցերին։ Մեքենան ստեղծվել է բռնապետ Դոկսուսի կողմից, ով Կամթոլի ղեկավարն է, ով ձգտում է հասնել բոլոր բնակիչների վրա բացարձակ իշխանության։ Ջոն Քարթերին հաջողվում է գրավել բռնապետի սիրտը իր սուսերմատի արվեստով, սակայն նրան հաջողվում է ստրուկների ապստամբություն բարձրացնել․ սպասվում են գլադիատորական խաղեր, որտեղ ներկա պետք է գտնվի Տուրիդը՝ կառավարչի գլխավոր թշնամին։ Ջոն Քարթերին հաջողվում է ազատ արձակել Լլանային և ոչնչացնել Մեծ Մեքենան։

«Փախուստ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին պատմվածքը տպագրվել է «Մարսի դեղին մարդը» անվան տակ (անգլ.՝ Yellow Men of Mars)։ 1948 թվականին վերանվանվել է «Փախուստ»։

Հասնելով Գաթոլ, Ջոն Քարթերը առևանգվում է գաթոլացի հովիվների կողմից և որպես լրտես հազիվ է փրկվում մահապատժից։ Մինչ լուծվում էր Քարթերի հարցը, Լլանան և Նայա Դան Չիին առևանգում են պանարաները։ Ջոն Քարթերը թաքնվելով կարմիր մարսեցիների հագուստի տակ կարողանում է մտնել պանարաների մոտ և իմանալ, որ Հին Աբտելը իր վասալն է դարձրել դեղին մարսեցիների գլխավոր Տալուին, իսկ ինքը հավաքում է հսկայական բանակ, որպեսզի գրավի Մարսի բոլոր ժողովուրդներին։ Քանի որ Արկտիկան չի կարող կերակրել միլիոնավոր բանակը, զինվորների պարզապես սառեցնում են որոշակի ժամանակով։ Քարթերը հասնում է պանարաների ջերմոցային մայրաքաղաք Պանկոր, որտեղ Հին Աբտելը նշում է իր հաղթանակը Քարթերի նկատմամբ, իսկ որպես ապացույց հանդիսանում է կառավարչուհու թռուցիկը, որը գողացել էր դեռևս Հորցում։ Քարթերն ազատում է Լլանային և տեղափոխվում Հելիում։ Ենթադրաբար (իրականում սա չի նկարագրվում, սակայն Ջոն Քարթերն այդպես է մտածում) պանարների հետ կռվի ժամանակ մահանում է իրենց կողմից առևանգված Տան Հադրոնը, ով «Մարսի մեծ ռազմիկ» վեպի գլխավոր հերոսն է։

«Մարսի անտեսանելի մարդիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը տպագրվել է «Amazing Stories» ամսագրի 1941 թվականի նոյեմբերյան համարում։

Ջոն Քարթերի խնդիրն է՝ որքան հնարավոր է շուտ հասնել Հելիում և վերացնել ինքնակոչ միապետի նավատորմի ողջ հզորությունը։ Միայն թե ուտելիքի պակասը ստիպում է Տիրակալին և իր թոռնուհուն վայրէջք կատարել Կորած մարդկանց անտառում, որտեղ նրանք առևանգվում են անտեսանելի մարդկանց կողմից։ Պարզվում է, անտեսանելիները սովորական մարդիկ են, Ինվակ քաղաքի բնակիչներ, ովքեր հայտնաբերել են հատուկ քիմիական նյութ, որը մարդկանց դարձնում է բացարձակ անտեսանելի մի քանի ժամ շարունակ։ Քարթերին հաջողվում է անցնել որոշ դժվարությունների միջով, ձեռք բերել անտեսանելիության նյութից և վերադառնալ Հելիում։ Անտեսանելիության նյութի միջոցով Հին Աբտելը առևանգվում է, որից հետո Մարսի կառավարիչն ուղևորվում է Արկտիկա, որպեսզի ազատի միլիոնավոր մարսեցիների։ Այդ պատճառով նա ներկա չի գտնվում Լլանայի և Նայա Դան Չիի հարսանիքին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]