Էդգար Ռայս Բերոուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Էդգար Ռայս Բերոուզ

E-R-Burroughs.jpg

Ծնվել է Edgar Rice Burroughs
1875 թ., հունվարի 9 (1875-01-09)
Չիկագո, Իլինոյս
(ԱՄՆ)
Մահացել է մարտի 19, 1950 (75 տարեկան)
Լոս Անջելոս, Կալիֆորնիա, (ԱՄՆ)
Լեզու անգլերեն
Ազգություն ամերիկացի
Գրական ոճեր "Արկածային", "Գիտաֆանտաստիկ", "Ֆենտեզի"
Ուշագրավ աշխատանքներ "Մարսի լուսինների ներքո" "Շարք Տարզանի մասին" "Բարսումյան շարք"
Ստորագրություն Edgar Rice Burrous signature.svg
link=c:{{{վիքիպահեստումEdgar Rice Burroughs}}} Էդգար Ռայս Բերոուզ Վիքիպահեստում
Վեբկայք http://www.edgarriceburroughs.com/

Էդգար Ռայս Բերոուզ (Edgar Rice Burroughs, 1875 թ․, հունվարի 9, Չիկագո, ԱՄՆ1950 թ., մարտի 19, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկյան Pulp-ամսագրերի դարաշրջանի գրող, որը մեծ ճանաչում է ստացել Տարզանի մասին վիպաշարեր գրելով։ Մեծ ազդեցություն է թողել գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրերի զարգացմանը XX դարում։

Կենսագրություն[խմբագրել]

Ընտանիքը[խմբագրել]

Էդգար Ռայս Բերոուզը ծնվել է 1875 թ․, հունվարի 9-ին, Չիկագոյում` Ջորջ Տենդեր Բերոուզի (1833–1913) և Մերի Էվալայն Զայգերի (1840–1920) ընտանիքում։[1] Միջին անվանումը Բերոուզը ստացել է իր հորական տատիկի` Մերի Ռայս Բերոուզի անվանումից։ [2][3][4]

Էդգարի հայրը քաղաքացիական պատերազմի վետերան է, հյուսիսային դաշինքի բանակի մայոր։ Բանակից հետո հայրը զբաղվեց գինեգործությամբ և գալվանական էլեմենտների արտադրությամբ։ Էդգարն ընտանիքի չորրորդ զավակն էր։ Նրա երկու ավագ եղբայրները ավարտել են Յեյլի համալսարանը։

1900 թ.-ի հունվարի 1-ին Բերոուզն ամուսնացավ Էմմա Սենտենիի Հալբերտի հետ։ Նրանք ունեցան երեք զավակ՝ Ջոան (1908-1972)՝ ով հետագայում ամուսնացավ Տարզան ֆիլմի դերասանուհի Ջեյմս Փիրսի հետ, Հալբերտ (1909-1991) և Ջոն Կոուլման (1913)։

1934 թ.-ին Բերոզն ամուսնալուծվել է Էմմայից և 1935 թ.-ին ամուսնացել է դերասանուհի Ֆլորենս Գիլբերտի հետ։ Ֆլորենսը Բերոուզի ընկերոջ նախկին կինն էր։ Էդգարը որդեգրել է Ֆլերենսի երկու երեխաներին։ 1942 թ.-ին նրանք ամուսնալուծվել են։

Մինչ գրական գործունեություն[խմբագրել]

Էդգարն իր կրթությունը ստացել է Բրաունի դպրոցում։ Երբ այդ դպրոցը փակվեց դիֆտերիայի համաճարակի պատճառով, Էդգարը տեղափոխվեց աղջիկների համար նախատեսված Մապլխերստովյան դպրոցը, իսկ այնուհետև տեղափոխվեց Էնդովերյան հարվարդյան դպրոց։ Այն ավարտելուց հետո Էդգարն ընդունվեց Միչիգանյան ռազմական դպրոց։ Ավելի ուշ Բերոուզը հիշեց, որ իրեն բոլոր դպրոցներում ստիպողաբար հունարեն և լատիներեն լեզուներ են սովորեցրել, բայց ոչ մի տեղ անգլերեն չի սերտել։ Իսկ ռազմական ակադեմիայում նա սովորեց ձիավարությունը։

1895 թ.-ին ակադեմիան ավարտելուց հետո նա հոր ջանքերի շնորհիվ Չիկագոյի կոնգրեսմեն Էդգար Ուիլսոնի կողմից նա երաշխավորագիր ստացավ Ուեյսթ-Պոյնթում, բայց ընտրության քննությունների ժամանակ Բերոուզը կտրվեց։ Դրանից հետո նա ընկավ արկածների հետևից և 1896 թ.-ի մայիսին դարձավ հեծալազոր։ Բայց ապաչիների հետ մարտնչելու փոխարեն Էդգարն ուղղարկվեց Արիզոնայի նահանգում գտնվող Գրանտ բերդ, որտեղ նա ընդգրկված էր ԱՄՆ-ի բանակի 7-րդ գնդում։ Դրա համար Բերոուզը որոշեց հնարավորինս շուտ ձերբազատվել ռազմական կյանքից և 3 ամիս անց հորը նամակ գրեց, որ վերջինս խոսի Վաշինգտոնի իր ծանոթների հետ։ Հայրը որդուն ընդառաջ գնաց, բայց այդ գործընթացը տևեց 7 ամիս և Էդգարը հեծելազորը լքեց 1897 թ.-ի մարտին։

Զորացրվելուց հետո Բերոուզը Այդահոյում հոտ էր պահում։ 1941 թ.-ին նա հիշում է.[5]

«Կովբոյի կյանքն ինձ հոգեհարազատ էր, չհայած այն հանգամանքին, որ այդ ժամանակ Այդահոյում ոչ մի բաղնիք չկար։ Եղել է, որ ես մի երեք շաբաթ իմ հագից չեմ հանել իմ երկարաճիտ կոշիկները։ Ես ունեի առանձին արծաթյա մեքսիկական խթաններ` մեծ աստղիկներով զնգոցով։ Երբ ես քայլում էի, իմ կոշիկների խթանները զնգում էր և այն լսել էիր մի ամբողջ թաղամասով մեկ։ Օ, որքան հպարտ էի ես։»

Դրանից հետո նա առևտրական էր Այդահո նահանգի Պոկատելոյում, աշխատեց Օրեգոնի ոսկու հանքերում, ոստիկան էր Սոլտ-Լեյք-Սիթիում, գրագիր էր Չիկագոյի գրասենյակներում, շրջիկ գրավաճառ էր։ Այնուհետև նա փորձում էր Չինաստան տեղափոխվել որպես ձիավարժության ուսուցիչ կամ էլ նորից զորագրվել։ Բայց այս վերջին երկուսը չստացվեց։ Պահպանվել է գնդապետ Թեոդոր Ռուզվելտի նամակը, որն այն ժամանակ ղեկավարում էր Առաջին հեծելազորային զորամասը, որտեղ և Էդգարը փորձում էր զորագրվել.[5]

«Թանկագին պարոն,— գրել էր ԱՄՆ-ի ապագա նախարարը,— ես երջանիկ կլինեմ քեզ զինծառայության ընդունելու, բայց զինվորների թվաքանակի ավելացման հետ կապված ես չեմ կարող կամավորի ընդունել, որն այնքան հեռու է ապրում մեր զորակայանից»։

Բերոուզը պարբերաբար փորձում էր սեփական ձեռնարկատիրություն հիմնել, բայց նրա բոլոր ջանքերը իրական կյանքում փոշիանում էին։ [5]

Գրական գործունեություն[խմբագրել]

1911 թ.-ին երեսունամյա ձախողակ բիզնեսմենը հերթական հաճախորդից վերջնականապես ձերբացատվելուց հետո գիշերն իր գրասենյակում նստելով հաշվապահական թղթերի հակառակ կողմի վրա սկսում է աշխատել մի ֆանտաստիկ վեպի վրա։ Վեպը մի մարդու մասին էր, որը չգիտես թե ինչպես պատահաբար հայտնվում է Մարսում` անվերջանալի արկածներով լեցուն մի աշխարհում, որն ընդհանրապես նման չէ «կարտոֆիլային» Այդահոյին և ո՜չ էլ հեռավոր Չիկագոյին։ Դա մի աշխարհ էր, որը նման էր հեքիաթային երազի։ [6][7]

20 տարի գոյատևման հետ մարտնչող Բերոուզը սովոր էր ոչ մի եկամտի վրա հույս չդնել։ Նա, իհարկե, չէր հավատում, որ իր գրվածքն ինչ-որ մեկը կտպագրի, բայց, և այնպես, նա ստեղծագործությունն ուղարկեց «All Story» ամսագրին, որպես հեղինակի անուն նշենով Normal Bean, որը թարգմանաբար նշանակում էր «նորմալ տղա»։ Անունն ընտրելիս Բերոուզը և հրատարակչին և ընթերցողներին ուզում էր ասած լինել, որ ինքը գիտակցում էր իր ստեղծագործության ողջ խենթությունը, բայց հեղինակն ինքը այդ ստեղծել է գիտակից վիճակում։ [7] Բերոուզը բավականին շատ էր զբաղվում ընթերցանությամբ՝ հիմնականում ճանաչված գրական ամսագրեր կարդալով։ Նա լավ պատկերացում ուներ, թե ինչ կարգի ստեղծագործությունը ընդունելի կարող է լինել հրատարակիչների կողմից։ Որպես զարգացած անձնավորություն, շատերի նման Բերոուզն էլ ամեն գիշեր աչքերը փակելուց առաջ մտածում էր. «Եթե ես ուզենայի, ավելի լավ բան կարող էի գրել, քան այս ստեղծագործությունը»։ Իսկ իր վեպը գրելուց հետո մնում էր տեսնել, թե որքան է Բերոուզի տեսակետը համապատասխանում խմբագիրների կարծիքի հետ։

Մի ուրիշ տարբերակով էլ նրա աշխատանքային պարտավորությունների մեջ էր մտնում pulp-ամսագրերի գովազդները դիտելը, դրա համար էլ այդ ամսագիրը գրավել էր Բերոուզի ուշադրությունը։ Այսպիսով Բերոուզն իր ստեղծագործությունը նախ և առաջ ուղարկեց հենց այդ «All Story» ամսագրին, որն այդ ժամանակ ամենաբարձր վարկանիշն ւոներ։ Ամսագիրը պատկանում էր Ֆրենկ Մանսի կայսրությանը և տպագրվում էր ամիսը մեկ անգամ։ Նա ամենաբարձր հոնարարն էր տալիս իր հեղինակներին։ Այնպես որ այդ ամսագրում տպագրվելը մեծ հաջողություն էր ամեն մի հեղինակի համար։ Ուստի և խելամիտ էր ստեղծագործությունը նախ և առաջ առաջարկել ամենաթանկ վճարող շուկային։

Այդ ժամանակ «All Story» ամսագրի խմբագիրը Թոմաս Հյումել Մետկաֆն էր, և հենց նա էր, որ աշխարհին բացահայտեց XX դարի ամենաժողովրդական գրողին։ Նա միանգամից ընդունեց Բերոուզի վեպը և 400 դոլարով վարձատրեց հեղինակին (ֆանտաստիկ գումար ֆանտաստիկ ստեղծագործության համար) և «Մարսի լուսինների ներքո» («Under the Moons of Mars») գիրքը սկսեց լույս տեսնել ամսագրում։ Վեպը տպագրվեց 6 համարում՝ 1912 թ.-ի փետրվարից հուլիս ամիսներին։ Բայց Բերոուզի մտածացին մականունը չգործեց, քանի որ խմբագիրները «Նորմալը» փոխարինեցին «Նորման»-ով։ Բայց այսպիսի մանրուքը ոչ մի բիծ չկարողացավ գցել ստեղծագործության փայլուն հաղթանակի վրա։ Հենց առաջին իսկ դրվագից ընթերցողներին գրավեց Ջոն Կարտերի կերպարը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ վեպը կրում էր նաև ուսուցողական բնույթ, հերոսի և նրա արկածների մեջ կար մի ինչ-որ նոր և գրավիչ բան։

Բերուզի երկրորդ վեպը՝ «Տարզան` կապիկների զավակը» (անգլ.՝ «Tarzan of the Apes», «All-Story», 1912 վեպը ամենաճանաչված և ժողովրդավարություն վայելող ցիկլի հիմքը դրեց։ 1914 թ.-ին «Տարզանը կապիկների տոհմից» վեպը տպագրվեց առանձին գրքով և Բերոուզի հրատարակչական վերելքի հիմքը դրեց։ «McClurg» ընկերությունը ամեն տարի գոնե մեկ, իսկ երբեմն էլ երկու-երեք գիրք էր թողարկում Բերոուզ հեղինակից, որը նախօրոք տպագրված էր ամսագրում։ Դրանք Տարզանի, «մարսիական» շարքի հերոս Ջոն Կարտերի, երկրի ընդերքում գտնվող Պելյուսիդար աշխարհի մասին պատմող և այլ արկածային ու պատմական վեպեր էին։ Նա շատ արագ էր գրում և շարունակում էր իր հանրաճանաչ շարքը և սկսում էր նոր շարքեր։ Նրա բոլոր գրքերը նույն կերպ էին վաճառվում։

1918 թ.-ին նա իր հոնարարների հաշվին Կալիֆորնիայում ռանչո գնեց, որն անվանեց Տարզանիա։ [8] Սկսած 1929 թ.-ից նրա ստեղծած «Edgar Rice Burroughs, Inc.» ընկերությունը զբաղվում էր Բերոուզի վեպերի տպագրության, էկրանավորման իրավունքների հարցերով։

Բերոուզը մեծ ներդրում ունի «մոլորակային ֆանտաստիկայի» և արկածաֆանտատիկ ժանրի ենթաժանր հանդիսացող Կորուսյալ աշխարհներ ժանրերի ստեղծագործություններում։ Ընդհանուր առմամբ Բերուզը գրել է 11 գիրք «Մարսիացիների», 26 վեպ Տարզանի, 7 վեպ Երկրի ընդերքում գտնվող Պելյուսիդար աշխարհի մասին (նրա վեպերից մեկը մտնում է Տարզանի շարքի մեջ), 4 վեպ Կարսոն Նեպիրի արկածների մասին Վեներա և բազմաթիվ այլ գրքեր, որոնց թվում կան վեստեռներ, պատմական գրքեր քարե դարի և միջնադարի մասին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բերոուզը ամենատարեց և ամենահայտնի ռազմական թղթակիցն էր ռազմական գործողությունների խաղաղ-օվկիանոսյան թատրոնում։

Էդգար Ռայս Բերոուզը սրտի կաթվածից վախճանվել է 1950 թ.-ի մարտի 19-ին Էնսինոյում (Կալիֆորնիա)։

Ազդեցությունը գրականության վրա[խմբագրել]

Բերոուզը մեծ ազդեցություն է գործել մասսայական գրականության վրա և ընդհանրապես արկածաֆանտաստիկ գրականության վրա։ 1920-1930 թթ.-ի ֆանտաստիկ ստեղծագործություններից շատերը գրվել են որպես Բերոուզի ստեղծագործությունների շարունակություն։ Շատ հեղինակներ՝ այդ թվում Ռեյ Բրեդբերին և Ֆիլիլ Խոսե Ֆերմերը, խոստովանել են, որ իրենց վրա մեծ ազդեցություն են գործել Բերոուզի ստեղծագործությունները։ Իսկ Ջոն Նորմանը և Օտիս Կլայնը նրա ստեղծագործությունները շարունակողներն են հանդիսանում։

Ստեղծագործություններ[խմբագրել]

«Բարսումյան» շարք Մարսի մասին[խմբագրել]

  1. Մարսի արքայադուստրը, (A Princess of Mars, 1912)
  2. Մարսի աստվածները, (The Gods of Mars, 1912)
  3. Մարսի տիրակալը (The Warlord of Mars, 1913)
  4. Տուվիա, Մարսի օրիորդը (Thuvia, Maid of Mars, 1920)
  5. Մարսիական շախմատներ (The Chessmen of Mars, 1922)
  6. Մարսի մեծ ուղեղը (The Master Mind of Mars, 1928)
  7. Մարսի մեծ ռազմիկը (A Fighting Man of Mars, 1931)
  8. Մարսի թրերը (Swords of Mars, 1936)
  9. Մարսի արհեստական մարդիկ (Synthetic Men of Mars, 1940)
  10. Լլանան Գաթոլից (Llana of Gathol, 1948)
    1. Վաղուց մեռածը (The Ancient Dead, 1941)
    2. Բարսումի սև ծովահենները (Black Pirates of Barsoom, 1941)
    3. Մարսի դեղին մարդիկ (Yellow Men of Mars, 1941)
    4. Մարսի անտեսանել մարդիկ (Invisible Men of Mars, 1941)
  11. Մարսիացի Ջոն Կարտերը (John Carter of Mars, 1964)
    1. Հսկան Մարսից (The Giant of Mars, 1941) (մանկական պատմվածք գրված Էդգար Բերոուզի ավագ որդու կողմից)
    2. Յուպիետրի մարդ-կմախքները (Skeleton Men of Jupiter, 1943)

Շարք «Տարզանի» մասին[խմբագրել]

Հիմնական շարք[խմբագրել]

  1. Տարզան՝ կապիկների զավակը (Tarzan of the Apes, 1912)
  2. Տարզանի վերադարձը ջունգլիներ (The Return of Tarzan, 1913)
  3. Տարզանը և նրա գազանները (The Beasts of Tarzan, 1914)
  4. Տարզանի որդին (The Son of Tarzan, 1915)
  5. Տարզանը և Օպարի գանձերը (Tarzan and the Jewels of Opar, 1915)
  6. Տարզանի արկածները ջունգլիներում (Jungle Tales of Tarzan, 1916)
  7. Անսանձելի Տարզանը (Tarzan the Untamed, 1918)
  8. Սարսափելի Տարզանը (Tarzan the Terrible, 1920)
  9. Տարզանը և Ոսկե առյուծը (Tarzan and the Golden Lion, 1922)
  10. Տարզանը և մարդ-մրջյունները (Tarzan and the Ant Men, 1924)
  11. Գազանների տիրակալ Տարզանը (Tarzan, Lord of the Jungle, 1927)
  12. Տարզանը և կորուսյալ աշխարհը (Tarzan and the Lost Empire, 1928)
  13. Տարզանի արկածները երկրի կենտրոնում (Tarzan at the Earth’s Core, 1928)
  14. Անհաղթահարելի Տարզանը (Tarzan the Invincible, 1930)
  15. Հաղթական Տարզանը (Tarzan Triumphant, 1931)
  16. Տարզանը և մարդ-ընծառյուծները (Tarzan and the Leopard Men, 1931)
  17. Տարզանը և ոսկու քաղաքը (Tarzan and the City of Gold, 1931)
  18. Տարզանը և մարդ-առյուծը (Tarzan and the Lion Man, 1932)
  19. Տարզանի որոնումները (Tarzan’s Quest, 1934)
  20. Մոգական Տարզանը (Tarzan the Magnificent, 1935)
  21. Տարզանը և արգելված քաղաքը (Tarzan and the Forbidden City, 1937)
  22. Տարզանը և ջունգլիների սպանությունները (Tarzan and Jungle Murders, 1939)
  23. Տարզանը և չեմպիոնը (Tarzan and the Champion, 1939)
  24. Տարզանը և նավաբեկյալները (Tarzan and the Castaways, 1940)
  25. Տարզանը և խելագարը (Tarzan and the Madman, 1940)
  26. Տարզանը և «Արտասահմանյան լեգիոնը» (Tarzan and «The Foreign Legion», 1944)
  27. Տարզանի մոռացված արկածը (Tarzan and the Lost Adventure, հեղինակի անավարտ ստեղծագործությունը, 1946; Բերոուզի ժառանգների համաձայնությամբ այն ավարտվել է գրող Ջո Ռ. Լանսդեյլի (Joe R. Lansdale) կողմից և հրատարակվել է 1995 թ.-ին)

Ոչ հիմնական շարք[խմբագրել]

  1. «Հավերժ սիրահարը» (The Eternal Lover, 1913)

Այս վեպում Տարզանը հանդիսանում է երկրորդական հերոս և վեպի սյուժեի վրա էական ազդեցություն չի թողել։

Եվս երկու գիրք, որոնք Բերոուզը գրել է մանկական լսարանի համար, վերաբերվում են Տարզանի շարքին.

  1. «Տարզանը և Տարզանի եկվորյակները» (Tarzan and the Tarzan Twins, 1927)
  2. «Տարզանի եկվորյակները և Ոսկե առյուծը» (The Tarzan twins with Jad-Bal-Ja the Golden lion, 1928)

Շարք Պելյուսիդարի մասին[խմբագրել]

  1. Երկրի ընդերքում (At the Earth’s Core, 1913)
  2. Պելյուսիդար (Pellucidar, 1914)
  3. Տանարը Պելյուսիդարում (Tanar of Pellucidar, 1928)
  4. Տարզանը Երկրի ընդերքում (Tarzan at the Earth’s Core, 1928)
  5. Հետ դեպի քարե դար (Back to the Stone Age, 1935)
  6. Վախի երկիրը (Land of Terror, 1938)
  7. Վայրագ Պեկյուսիդարը (Savage Pellucidar, 1940)

Շարք Վեներայի մասին[խմբագրել]

  1. Վեներայի ծովահենները (Pirates of Venus, 1931)
  2. Վեներայում մոլորվածները (Lost on Venus, 1932)
  3. Կարսոն Վեներացին (Carson of Venus, 1937)
  4. Փախուստ Վեներայով (Escape on Venus, 1940)
  5. Վեներայի հրաշագործը (Wizard of Venus, 1941)

Շարք Կասպակի մասին[խմբագրել]

  1. Ժամանակով մոռացված երկիրը (The Land that Time Forgot, 1917)
  2. Ժամանակով մոռացված մարդիկ (The People that Time Forgot, 1917)
  3. Ժամանակի անդունդից դուրս (Out of Time’s Abyss, 1917)

Շարք Լուսնի մասին[խմբագրել]

  1. Լուսնային աղջիկը (The Moon Maid, 1919)
  2. Լուսնային մարդիկ (The Moon Men, 1919)
  3. Կարմիր ճուռակը (The Red Hawk, 1919)

Շարք Կոպիտի մասին[խմբագրել]

  1. Կոպիտը (The Mucker, 1913)
  2. Կոպիտի վերադարձը (The Return of the Mucker, 1914)
  3. Օակդեյլի գործը (The Oakdale Affair, 1916)

Շարք Պոլոդի մասին[խմբագրել]

  1. Ամենահեռավոր աստղի հետևում (Beyond the Farthest Star, 1940)
  2. Տանգորի վերադարձը (Tangor Returns, 1940)

Այլ գիտաֆանտաստիկ ստեղծագործություններ[խմբագրել]

  • Մարդ հրեշները (The Monster Men, 1913)
  • Երեսուներորդից այն կողմ (Beyond Thirty, 1915)
  • Պլոստոցենայի վերջինը (The Resurrection of Jimber-Jaw, 1936)

Վեպեր ջունգլիների մասին[խմբագրել]

  • Քարանձավային աղջիկը (The Cave Girl, 1913)
  • Հավերժ սերը (The Eternal Lover, 1913)
  • Պատանին և առյուծը (The Lad and the Lion, 1914)
  • Մարդ խժռողը (The Man Eater, 1915)
  • Աղջիկը ջունգլիներից (Jungle Girl, 1929)

Վեստերն ժանրի պատմվածքներ[խմբագրել]

  • Սատանի ձորի ավազակը (The Bandit of Hell’s Bend, 1923)
  • Ռազմական առաջնորդը (The War Chief, 1926)
  • Ապաչիների սատանան (Apache Devil, 1927)
  • Կոմանչիների երկրում շերիֆին փոխարինողը (The Deputy Sheriff of Comanche County, 1930)

Ուրիշ աշխատանքներ[խմբագրել]

  • Մինիդոկա (Minidoka, 1903)
  • Վտարանդին Տորնից (The Outlaw of Torn, 1911)
  • Խելագար թագավորը (The Mad King, 1913)
  • Աղջիկը Ֆարիսից (The Girl from Farris’s, 1914)
  • Ձիավորը (The Rider, 1915)
  • Էֆեկտիվության էքսպերտը (The Efficiency Expert, 1919)
  • Աղջիկը Հոլիվուդից (The Girl from Hollywood, 1921)
  • Մարսիան շեմքից (Marcia of the Doorstep, 1924)
  • Ծովահենական արյունը (Pirate Blood, 1932)
  • Ես բարբարոս եմ (I Am a Barbarian, 1941)

Աշխատանքը կինոյում[9][խմբագրել]

Բեմադրված ստեղծագործություններ[խմբագրել]

  1. Լեդը և առյուծը (The Lad and the Lion, 1917) - վեպի հիման վրա
  2. Տարզան՝ կապիկների զավակը (Tarzan of the Apes, 1918) - վեպի հիման վրա
  3. Տարզանի սերը (The Romance of Tarzan, 1918) - վեպի հիման վրա
  4. Օակդեյլի գործը (The Oakdale Affair, 1919) - վեպի հիման վրա
  5. Տարզանի վրեժը (The Revenge of Tarzan, 1920) - վեպի հիման վրա
  6. Տարզանի որդին (The Son of Tarzan, 1920) - վեպի հիման վրա
  7. Տարզանի արկածները (The Adventures of Tarzan, 1921) - վեպի հիման վրա
  8. Տարզանը և ոսկե առյուծը (Tarzan and the Golden Lion, 1927) - վեպի հիման վրա
  9. Հզոր Տարզանը (Tarzan the Mighty, 1928) - վեպի հիման վրա
  10. Տարզանը և առյուծը (Tarzan the Tiger, 1929) - վեպի հիման վրա
  11. Տարզան՝ կապիկների զավակը (Tarzan the Ape Man, 1932) - կերպարներ
  12. Անվախ Տարզանը (Tarzan the Fearless, 1933)
  13. Տարզանը և նրա ընկերուհին (Tarzan and His Mate, 1934)
  14. Տարզանի նոր արկածները (The New Adventures of Tarzan, 1935) - վեպի հիման վրա
  15. Տարզանի փրկությունը (Tarzan Escapes, 1936) - կերպարներ
  16. Առյուծ մարդը (The Lion Man, 1936) - պատմվածքի հիման վրա
  17. Տարզանի վրեժը (Tarzan's Revenge, 1938) - վեպի հիման վրա
  18. Տարզանը և կանաչ աստվածուհին (Tarzan and the Green Goddess, 1938) - կերպարներ
  19. Տարզանը գտնում է սրդուն (Tarzan Finds a Son!, 1939)
  20. Աղջիկը ջունգլիներից (Jungle Girl, 1941) - վեպի հիման վրա
  21. Տարզանի գաղտնի գանձը (Tarzan's Secret Treasure, 1941)
  22. Տարզանի արկածները Նյու-յորքում (Tarzan's New York Adventure, 1942) - կերպարներ
  23. Տարզանի տրիումֆը (Tarzan Triumphs, 1943) - կերպարներ
  24. Տարզանը և անապատի գաղտնիքը (Tarzan's Desert Mystery, 1943) - կերպարներ
  25. Տարզանը և ամազոնուհիները (Tarzan and the Amazons, 1945) - կերպարներ
  26. Տարզանը և կին-հովազը (Tarzan and the Leopard Woman, 1946) - կերպարներ
  27. Տարզանը և ոսորդուհին (Tarzan and the Huntress, 1947) - կերպարներ
  28. Տարզանը և ջրահարսները (Tarzan and the Mermaids, 1948)
  29. Տարզանի կախարդական շատրվանը (Tarzan's Magic Fountain, 1949) - կերպարներ
  30. Տարզանը և ստրկուհին (Tarzan and the Slave Girl, 1950) - կերպարներ
  31. Տարզանը վտանգի մեջ (Tarzan's Peril, 1951) - կերպարներ
  32. Տարզանի կատաղի ցասումը (Tarzan's Savage Fury, 1952) - կերպար
  33. Տարզան Իսթանբուլդա (Tarzan Istanbulda, 1952) - վեպի հիման վրա, տիտրերում նշված չէ
  34. Տարզանը և սատանուհին (Tarzan and the She-Devil, 1953) - կերպարներ
  35. Տարզանի արկածները ջունգլիներում (Tarzan's Hidden Jungle, 1955) - կերպարներ
  36. Տարզանը և սաֆարիի անհաջողությունը (Tarzan and the Lost Safari, 1957) - կերպարներ
  37. Տարզանի մահացու պայքարը (Tarzan's Fight for Life, 1958)
  38. Տարզանը և ոսրոդները (Tarzan and the Trappers, հեռուստատեսային, 1958) - կերպարներ
  39. Տարզանի մեծագույն արկածները (Tarzan's Greatest Adventure, 1959)
  40. Կապկամարդ Տարզանը (Tarzan, the Ape Man, 1959)
  41. Հրաշալի Տարզանը (Tarzan the Magnificent, 1960)
  42. Տարզանը գնում է Հնդկաստան (Tarzan Goes to India, 1962) - կերպարներ
  43. Տարզանի երեք փորձությունները (Tarzan's Three Challenges, 1963) - կերպարներ
  44. Մի բուռ ոսկու համար (Per una manciata d'oro, 1965) - կերպարներ
  45. Տարզան (Tarzan, սերիալ, 1966 – 1968)
  46. Տարզանը և ոսկե հովիտը (Tarzan and the Valley of Gold, 1966) - կերպարներ
  47. Տարզանը և մեծ գետը (Tarzan and the Great River, 1967) - կերպարներ
  48. Տարզանը և ջունգլիների տղան (Tarzan and the Jungle Boy, 1968) - կերպարներ
  49. Ժամանակով մոռացված երկիրը (The Land That Time Forgot, 1975) - վեպի հիման վրա
  50. Տարզան՝ ջունգլիների թագավորը (Tarzan, Lord of the Jungle, սերիալ, 1976 – 1978)
  51. Ճանպարհորդություն դեպի երկրի կնետրոնը (At , the Earth's Core1976) - վեպի հիման վրա
  52. Ժամանակը մոռացած մարրդը (The People That Time Forgot, 1977)
  53. Տարզան կապկամարդը (Tarzan, the Ape Man, 1981) - կերպարներ
  54. Գրեյստոուկ. Լեգենդ կապիկների տիրակալ Տարզանի մասին (Greystoke։ The Legend of Tarzan, Lord of the Apes, 1984) - վեպի հիման վրա
  55. Տարզանը Մանհեթանում (Tarzan in Manhattan, հեռուստատեսային, 1989) - պատմվածքի հիման վրա
  56. Տարզան (Tarzán, սերիալ, 1991 – 1994)
  57. Տարզան. Արկածների պատմություն (Tarzan։ The Epic Adventures, սերիալ, 1996 – 2000)
  58. Տարզանը և կորուսյալ քաղաքը (Tarzan and the Lost City, 1998) - պատմվածքի հիման վրա
  59. Կապիկների տիրակալ Տարզանը (Tarzan of the Apes, 1999) - վեպի հիման վրա
  60. Տարզան (Tarzan, 1999) - պատմվածքի հիման վրա
  61. Տարզանը և Ջեյնը (Tarzan & Jane, 2002) - պատմվածքի հիման վրա
  62. Տարզան (Tarzan, սերիալ, 2003)
  63. Տարզան 2 (Tarzan II, 2005) - պատմվածքի հիման վրա
  64. Դինոզավրերի երկիրը. Ճանապարհորդություն ժամանակի միջով (The Land That Time Forgot, 2009) - վեպի հիման վրա
  65. Մարսի թագուհին (Princess of Mars, 2009) - վեպի հիման վրա, կերպարներ
  66. Ջոն Կարտեր (John Carter, 2012) - պատմվածքի հիման վրա
  67. Տարզան (Tarzan, 2013) - վեպի հիման վրա
  68. Տարզան (Tarzan) - պատմվածքի հիման վրա

Պրոդյուսերական աշխատանք[խմբագրել]

  1. Տարզանի նոր արկածները (The New Adventures of Tarzan, 1935)
  2. Տարզանի նոր արկածները (The New Adventures of Tarzan, 1935)
  3. Տարզանը և կանաչ աստվածուհին (Tarzan and the Green Goddess, 1938)

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. (2004) The Ancestry of Edgar Rice Burroughs։ ERBville Press, 296։ ISBN 978-1-4357-4972-6։ 
  2. Էդմունդ Ռայսի ժառանգները. Առաջին ինը սերունդները, Edmund Rice (1638) Association, 2010 .
  3. «Էդմունդ Ռայս. Վեց սերունդներ. Առցանց բազա»։ Edmund Rice (1638) Association։ http://www.edmund-rice.org/era5gens/։ Վերցված է Հունվարի 27, 2011։ 
  4. Շնայդեր, Ջերի Լ (2004), Էդգար Ռայս Բերոուզի ծագումը, ERBville, ISBN 978-1-4357-4972-6, http://books.google.com/books?id=ZcBg6irPpVcC&printsec=frontcover#v=onepage&q&f=false , 296 էջեր
  5. 5,0 5,1 5,2 «Արկածների տիրակալը»։ http://www.c-cafe.ru/days/bio/5/069.php։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 28։ (ռուսերեն)
  6. «A Virtual Visit to The Nell Dismukes McWhorter Memorial Edgar Rice Burroughs Collection», ERBzine 4 (19), http://www.erbzine.com/mag4/0419.html , with photographs.
  7. 7,0 7,1 Ռոբինզոն, Ֆրենկ Մ, «All-Story-ի օրիգինալ պատմություններից այն կողմ», American Zoetrope 4 (1), http://www.all-story.com/issues.cgi?action=show_story&story_id=69, վերցված է Ապրիլի 8, 2013 .
  8. Tarzana Community Profile, US: NOAA, http://www.nwfsc.noaa.gov/research/divisions/sd/communityprofiles/California/Tarzana_CA.pdf, վերցված է Հուլիսի 4, 2012 
  9. «Էդգար Ռայս Բերոուզ»։ http://www.kinopoisk.ru/name/21197/։ Վերցված է 2013 դեկտեմբերի 31։