Լինդա Դեսսաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Լինդա Դեսսաու
Դիմանկար
Ծնվել էմայիսի 8, 1953(1953-05-08) (70 տարեկան)
ԾննդավայրHeidelberg
Քաղաքացիություն Ավստրալիա
Կրոնհուդայականություն
ԿրթությունՄելբուռնի իրավունքի դպրոց և St Catherine's School?
Մասնագիտությունդատավոր և բարիսթեր
Զբաղեցրած պաշտոններGovernor of Victoria? և Justice of the Family Court of Australia?
Պարգևներ և
մրցանակներ
 Linda Dessau Վիքիպահեստում

Լինդա Դեսսաու (անգլ.՝ Linda Dessau), ամբողջական անուն՝ Լինդա Մարիոն Դեսսաու (անգլ.՝ Linda Marion Dessau,մայիսի 8, 1953(1953-05-08), HeidelbergԱվստրալիա), ավստրալիացի իրավաբան և քաղաքական գործիչ, Վիկտորիայի 29-րդ նահանգապետ (2015 թվականի հուլիսի 1-ից)[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդա Դեսսաուն ծնվել է 1953 թվականի մայիսի 8-ին Մելբուռնում (Վիկտորիա, Ավստրալիա)։ Նա Ջոն և Սիբիլ Դեսսաու զույգի չորս երեխաներից ամենափոքրն էր։ Նրա հայրը՝ Ջոն Դեսսաուն, 1929 թվականին Լեհաստանից տեղափոխվել է Ավստրալիա՝ վախենալով հետապնդումներից՝ իր հրեական ծագման պատճառով։ Նա աշխատել է Մելբուռնի գուլպաների գործարանում, ապա բացել է իր բիզնեսը։ Լինդայի մայրը՝ Սիբիլը, ծնվել է Մելբուռնում։ Նա մահացել է 46 տարեկանում, երբ Լինդան 17 տարեկան էր[4]։

1973 թվականին Լինդա Դեսսաուն գերազանց ավարտել Է Մելբուռնի համալսարանի իրավաբանական դպրոցը և ստացել բակալավրի աստիճան (անգլ.՝ Bachelor of Laws, LLB)[6]: 1975 թվականից նա աշխատել է Վիկտորիայի Գերագույն դատարանում որպես փաստաբան, ավելի ուշ նրա մասնագիտացումը ընտանեկան իրավունքն է դարձել։ 1982 թվականին նա ամուսնացել է փաստաբան Էնթոնի Հովարդի (Anthony Howard) հետ, որից հետո նրանք միասին աշխատել են Հոնկոնգի գլխավոր դատախազությունում։ 1985 թվականին Լինդա Դեսսաուն շարունակել է իր աշխատանքը Ավստրալիայում՝ զբաղվելով քրեական հանցագործությունների քննությամբ։ 1995 թվականի հունիսին նա նշանակվել է Ավստրալիայի ընտանեկան գործերի դատարանի դատավոր։ Այդ պաշտոնում նա աշխատել է 18 տարի՝ մինչեւ 2013 թվականի հուլիսը[5]։

2015 թվականի փետրվարին Վիկտորիայի վարչապետ Դենիել Էնդրյուսը հայտարարել է, որ Լինդա Դեսսաուն կնշանակվի Վիկտորիայի նահանգապետի պաշտոնում և պարտականությունները կստանձնի 2015 թվականի հուլիսի 1-ին[7]։ 2015 թվականի հունիսի 30-ին նա երդում է տվել և պաշտոնապես ստանձնել պաշտոնը՝ դառնալով Վիկտորիայի 29-րդ նահանգապետը և այդ պաշտոնում առաջին կինը[8]։

2010 թվականի հունիսին Լինդա Դեսսաուն դարձել Է Ավստրալիայի շքանշանի անդամ, իսկ 2017 թվականին դարձել է Ավստրալիայի շքանշանի ուղեկից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Australian Honours Search Facility
  2. Australian Honours Search Facility
  3. https://www.theage.com.au/national/victoria/victorian-governor-s-royal-honour-deeply-deserved-says-premier-20230101-p5c9qf.html
  4. 4,0 4,1 Shane Green (1 июля 2015). «New Governor of Victoria Linda Dessau a first in more ways than one» (անգլերեն). The Age — www.theage.com.au. Վերցված է 04.06.2018-ին.
  5. 5,0 5,1 «About the Governor» (անգլերեն). Office of the Governor — www.governor.vic.gov.au. Վերցված է 02.06.2018-ին.
  6. «Honouring 160 years» (անգլերեն). University of Melbourne — law.unimelb.edu.au. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 04.06.2018-ին.
  7. «Premier Announces 29th Governor of Victoria» (անգլերեն). Premier of Victoria — www.premier.vic.gov.au. 11 февраля 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 05.06.2018-ին.
  8. «Victoria's first female Governor Linda Dessau sworn in» (անգլերեն). Herald Sun — www.heraldsun.com.au. 30 июня 2015. Վերցված է 05.06.2018-ին.
  9. «Dessau, Linda, (Her Excellency the Honourable, AM, AC, 2018 Victorian Honour roll of Women)» (անգլերեն). National Library of Australia — trove.nla.gov.au. Վերցված է 04.06.2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «About the Governor» (անգլերեն). Office of the Governor — www.governor.vic.gov.au. Վերցված է 04.06.2018-ին.