Լիմ Հյուն Սիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիմ Հյուն Սիկ
Ծնվել էմարտի 7, 1992(1992-03-07) (32 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերդենս փոփ
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլCube Entertainment
ԿրթությունՀովոն համալսարան
ԱնդամակցությունBtoB
 Im Hyun-sik Վիքիպահեստում
Հյուն Սիկը

Լիմ Հյուն Սիկ (հանգըլ՝ 임현식, մարտի 7, 1992(1992-03-07), Սեուլ, Հարավային Կորեա), հայտնի է որպես Հյուն Սիկ, հարավկորեացի երգիչ, երգահան։ Նա ավելի ճանաչված է որպես Հարավային Կորեայի BtoB խմբի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմ Հյուն Սիկը ծնվել է 1992 թվականի Հարավային Կորեայի Իլսան-Դոն քաղաքում 2 տարի սովորել է Շանհայում, այնուհետև սովորել է պրակտիկ երաժշտություն Howon University-ում, խմբի անդամ Լի Չան-Սուբի հետ։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուն Սիկն ընտանիքում երկրորդ տղան է, նա ունի մեծ եղբայր , որի անունն է Լիմ Յուն Սիկ, հայրը՝ Լիմ Ջի Հունը հայտնի ֆոլկ երգիչ է, իսկ մայրիկի անունը Փաք Սու Մին է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուն Սիկը դեբյուտ է ունեցել Cube Entertainment-ի տղաների խմբում՝ BtoB-ում 2012 թ.-ի մարտի 22-ին որպես գլխավոր վոկալիստ ՛՛Isane՛՛ գովազդային սինգլով։ Մինչև դեբյուտը խումբը թողարկել է 1 ստուդիո ալբոմ և 8 ընդլայնված պիեսներ։

2016 թ.-ի սեպտեմբերին Հյուն Սիկը դարձել է BtoB խմբի անդամ։

Հյուն Սիկը և EXO-խմբի անդամ D.O-ն ընկերներ են,սկսած այն ժամանակից , երբ նրանք միասին հաճախել են վոկալի ակադեմիա։ D.O-ն ասել է, որ իրենք միշտ իրար ասում են ` «Արի դեբյուտ անենք և հանդիպենք որպես ընկերներ» և հիմա նրանց երազանքներն իրականացել է ։ «Այն զգացումը, երբ ես հանդիպում եմ Հյուն Սիկին երաժշտական ծրագրում աննկարագրելի է» ավելացրել է D.O-ն։

Բացի երգիչ լինելուց , Հյուն Սիկը նաև դերասան է, և նկարահանվել է մի շարք հեռուստասերիալներում ։ 2012 թ.-ին նկարահանվել է «I Live in Cheongdam-dong»-ում մարմնավորելով ՛՛Անհաղթ Չոնդամ՛՛-ի կերպարը։ Ինչպես նաև նկարահանվել է , «Առաջնորդները» (անգլ.՝ The Heirs), «Մոնսթառ» (անգլ.՝ Monstar) «Երբ տղամարդը սիրահարվում է» (անգլ.՝ When a Man Falls in Love),

«Գյուղը։ Աչիարայի գաղտնիքը» (անգլ.՝ The Village: Achiara's Secret) հեռուստասերիալներում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմ Հյուն Սիկ» հոդվածին։