Լիթլ Սասկաչևան (անգլ.՝ Little Saskatchewan River), գետ Կանադայի Մանիտոբա նահանգի արևմտյան մասում։ Սկիզբ է առնում Ռայդինգ Մաունթին ազգային պարկի (անգլ.՝ Riding Mountain National Park) տարածքում, Օդի լճից (անգլ.՝ Lake Audy)։ Մոտ 105 կմ հոսում է դեպի հարավ Մանիտոբայի համայնքներով և Ռափիդ Սիթի քաղաքի միջով։ Գետի ընդհանուր երկարությունը 185 կիլոմետր է։ Բրանդոնից մոտ 9,7 կիլոմետր դեպի արևմուտք այն միախառնվում է Ասսինիբոյնի հետ։ Գետի ավազանի մակերեսը 4100 կմ² է։ Այն ներառում է բազմաթիվ լճեր և երեք ջրամբար (Միննեդոսա, Ռափիդ Սիթի ջրամբար և Ուատոպանա)։ Գետի ավազանի տարածքում ապրում է մոտավորապես 9480 մարդ, իսկ ամռանը բնակչության թիվը ավելանում է։ Գետի շրջակայքում աճեցնում են ցորեն, ձիթատու մշակաբույսեր և սևուկ[1]։
1911 թվականին Կանադայի աշխարհագրական խորհուրդը գետին տվել էր «Միննեդոսա գետ» անվանումը, սակայն սկզբնական անունը վերադարձվել է 1978 թվականին[2]։
Ամենաշատ ջրի ամենօրյա ծախսը գրանցվել է 1969 թվականի ապրիլի 14–ին և կազմել է 105 մ³ վայրկյանում։ Տարվա ընթացքում ջրի միջին հոսքի ծավալը 142 կմ³ է[3]։