Լենա Սյոդերբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենա Սյոդերբերգ
շվեդ.՝ Lena Forsén
Ծնվել էմարտի 31, 1951(1951-03-31) (73 տարեկան)
Քաղաքացիություն Շվեդիա
ԵրկերLenna?
Մասնագիտությունմոդել և Փլեյբոյի փլեյմեյթ
Պարգևներ և
մրցանակներ
 Lena Forsén Վիքիպահեստում

Լենա Ֆորսեն (շվեդերեն՝ Forsén, օրիորդական ազգանունը՝ Սյոդերբերգ. շվեդերեն՝ Lena Söderberg; մարտի 31, 1951(1951-03-31)), շվեդ ֆոտոմոդել, ով առաջին անգամ որպես playmate ներկայացել է Playboy ամսագրի 1972 թվականի նոյեմբերյան համարում[2]՝ Լենա Շյոբլոմ անունով (շվեդերեն՝ Lenna Sjööblom): Playboy-ի վերոնշյալ համարում լույս տեսած նրա լուսանկարի մի հատվածը, որ հայտնի է «Լենա» կամ «Լեննա» (անգլերեն՝ Lenna) անվանումով, որպես փորձարկային նմուշօրինակ՝ լայնորեն կիրառվում է պատկերների մշակման ալգորիթմների ստուգման ու ցուցադրման նպատակով[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Լենան մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ իր բարեկամներից մեկի տնտեսությունում որպես օգնական աշխատելու։ Թեև նախատեսել էր ընդամենը մեկ տարի մնալ ԱՄՆ-ում, սակայն այդ ժամկետը ձգվել-հասել է ութ տարվա։ 1971 թվականին Լենան ամուսնացել է, բնակություն հաստատել Չիկագոյում, ջանացել մի կերպ ծայրը ծայրին հասցնել։ Ամուսինն առաջարկել է գրանցվել տեղի մոդելային գործակալությունում, փորձել արժանանալու Playboy-ի ուշադրությանը։ Այդ ամսագրի 1972-ի նոյեմբերյան համարի աչքի զարնող էջերում լույս են տեսել նրա լուսանկարները, որոնց հեղինակը Դուայթ Հուքերն էր։ Playboy-ի այդ համարը լույս է տեսել ու վաճառվել ռեկորդային տպաքանակով՝ 7.161.561 օրինակ։ Լենան լայն ճանաչում է ձեռք բերել, ստացել ամերիկյան գրին քարտ, ամուսնուց բաժանվելու դիմում ներկայացրել ու սկսել է հանդիպել իր նոր բոյֆրենդի հետ։ Մերժելով Հյու Հեֆների առաջարկած համագործակցությունը՝ զույգը մեկնել է Նյու Յորք նահանգի մայրաքաղաք Ռոչեսթեր, որտեղ Լենան դարձել է Kodak ֆիրմայի մոդելը, միաժամանակ աշխատել քաղաքի բարերից մեկում։ 1997 թվականին հատուկ հրավերով մասնակցել է Պատկերների մշակման գիտության ու տեխնիկայի ընկերության ամենամյա կոնֆերանսին, որ անցկացվում էր 50-րդ անգամ, ԱՄՆ-ում, ներկայացվել է որպես «Համացանցի առաջին տիկին»[4][5][6][6][7][8][9], հանդես է եկել ելույթով։ «Լենայի դեմքը, երբեմն՝ միայն նրա աջ աչքի պատկերը մինչև այժմ էլ կիրառվում է համաշխարհային սարդոստայնում, պատկերների մշակման ժամանակ՝ որպես նմուշօրինակ»[10]։ Իսկ Playboy1972 թվականի նոյեմբերյան հայտնի համարը հայտնվում է նաև Վուդի Ալենի «Քնկոտը» ֆիլմում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Playmate of the Month November 1972 - Lenna Sjööblom
  2. «Playmate of the Month». Playboy Magazine. 1972 թ․ նոյեմբեր.
  3. Jamie Hutchison, "Culture, Communication, and an Information Age Madonna," IEEE Professional Communication Society Newsletter Vol. 45, No. 3, May/June 2001, PDF
  4. Imaging Experts Meet Lenna in Person
  5. BBC News
  6. 6,0 6,1 «Playboy Newsdesk - Lena». "Cs.cmu.edu". Վերցված է 2016 թ․ փետրվարի 3-ին.
  7. «The Lenna Story». "Cs.cmu.edu". Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. «A Complete Story of Lenna». "City U HK". Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. Linda Kinstler (31 januari 2019). «Finding Lena, the Patron Saint of JPEGs». Wired.com. Վերցված է 19 februari 2019-ին.
  10. Edgren, Gretchen: El libro de las Playmates. Sesenta años con las Playmates. Taschen, 2005, pág.168
  11. Sleeper (1973) - Trivia da imdb.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]