Լեյլաշյան Աստվածաշունչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյշելյան աստվածաշնչի մի էջ

Լեյլաշյան Աստվածաշունչ, (վրաց.՝ ლაილაშის ბიბლია) եբրայալեզու աստվածաշնչյան մագաղաթ, որը թվագրվում է 10-րդ դարին: Այս հնգամատյանը հրեական համայնքը ընթերցում էր միայն կրոնական ու ծիսական օրերին և շաբաթ օրերը[1]։

Եբրայալեզու այս մագաղաթը հայտնաբերվել է 20–րդ դարի 40-ական թվականներին Վրաստանի Լեչհումի պատմական երկրամասում։ 1957 թվականին այս մագաղաթը տեղափոխվել է Վրաստանի հնագույն ձեռագրերի ազգային թանգարան։ Այս աստվածաշնչյան մագաղաթը մանրամասնորեն հետազոտվել է Գեորգի Ծերեթոլիի կողմից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լեյլաշյան աստվածաշունչ(չաշխատող հղում)
  2. Եբրայալեզու աստվածաշնչյան ձեռագրերի մասին՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]